Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է Ուկրաինական աղբյուրները հայտնում  են Կիևի և տարածաշրջանի վրա գիշերային հարձակումների որոշ մանրակասներ ՌԴ ԿԸՀ–ն ներկայացրեց Պետդումայում մանդատների վերջնական բաշխումը ՈՒՂԻՂ․ Արցախի թեմայով ինչու է լռում ընդդիմությունը․ Հայկ Բաբուխանյան ՇՏԱՊ. Հակակոռուպցիոն կոմիտեն մտավ Աբովյանի համայնքապետարան. Բաբայան Էդոյի գործը «բուրդ է»

«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՋՐԱԲԵՐԴ ԳՅՈՒՂՈՒՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

Հասարակություն

Այսօր, մայիսի 8-ը, Արցախյան առաջին պատերազմի մասնակից, ծնունդով Շիրակի մարզի Հայրենյաց գյուղից, անմահ հերոս ԷԴԻԿ ՎՐԵԺԻ ՂԱԶԱՐՅԱՆԻ հիշատակի օրն է, ուղիղ 32 տարի է անցել։ Այսօր մարդաշատ էր Արթիկ համայնքի Հայրենյաց գյուղի հերոսների հուշահամալիրը։

Iravunk. com - ի Շիրակի մարզի թղթակիցը ներկա է գտնվել։ Անմահ հերոսներ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ և ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ շիրիմներին այցելեցին, ծաղիկներ խոնարհեցին ու խնկարկեցին վարչական ղեկավար Գևորգ Մարտիրոսյանը, Շիրակի նախկին մարզպետ Ռոմիկ Մանուկյանը, Արթիկի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյանի» անվան կոմիտեի անդամները, նախագահ Ռազմիկ Պապիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև Արթիկի Երկրապահ Կամավորական ջոկատի անդամները, նախագահ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ, հերոսների հարազատներ, համագյուղացիներ։ Անմահ հերոսի մայրը, 91-ամյա ԱՐՓԻԿ տատը, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց.

«Էդիկս ծնվել է 1972 թվականի հուլիսի 11-ին, Հայրենյաց գյուղում։ Ծննդավայրի 8-ամյա դպրոցը սովորելուց հետո, ուսումը շարունակել է Հոռոմի միջնակարգ դպրոցում։ Ավարտելուց հետո, սովորել և ավարտել է նաև Արթիկի ուսումնարանը, ստացել դերձակի մասնագիտացում։ Ծառայել է բանակում։ 1994֊ի ապրիլին, հայրենի գյուղի կամավորների հետ միասին, որդիս կամավորագրվեց ու մեկնեց ԼՂՀ պատերազմի մասնակցելու։

Ցավոք, հենց մայիսի 8֊ին, Շուշիի ազատագրման օրը, զոհվել է հերոսաբար, Մարտակերտի շրջանի Ջրաբերդ գյուղում, հանուն սրբազան հայրենիքի, լինելով տակավին 22 տարեկան։ Որդիս հետմահու արժանացել է «Ոսկե մեդալի», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արիության համար» մեդալների, ԼՂՀ նախագահի կողմից։ Էդիկիս երազանքն էր Ղարաբաղը ազատագրված տեսնելը, որ ինձ ցույց տա» ։ Արարողության ժամանակ, Էդիկի ընկերները պատմում էին իրենց հիշողությունները, հիշում միայն լավն ու բարին, ընդգծում, որ շատ բարի ու կամեցող էր Էդիկը, բոլորին օգնության հասնող։ Էդիկի հրամանատարը ՎԱՐԴԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԸ, մեզ հետ զրույցում պատմեց. «Նույնիսկ պատերազմի ծանր ու դժվարին օրերին Էդիկը զինվորական տաք հագուստ է կարել /քանի որ դերձակ էր /, որպեսզի բաժանի ընկերներին։ Միջոցառման ավարտին հերոսի մայրը ԱՐՓԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԸ, իր շնորհակալական խոսքը հայտնեց բոլոր ներկաներին ու ասաց. « Թող էլ երբեք պատերազմ չլինի ու ոչ մի մայր չտեսնի այն դաժան ցավը, ինչը ես եմ տեսել, զգացել, խաղաղություն մեր երկրին»։

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններինՀարցվածների 29.4%-ը նշել է, որ պիտի մնանք ԵԱՏՄ-ում, 35.1%-ը կարծում է՝ պիտի շարժվել դեպի ԵՄՇոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազիՎերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս – Անդրկովկաս» գազատարովՀարցվածների 59%-ը նշել է՝ Տիգրանաշենը հայկական է, իշխանությունն իրավունք չունի փոխանցել Ադրբեջանին Լուրջ կասկածներ ունեմ, որ ողջ այդ բառակույտի կնքահայրն անձամբ Նիկոլն է. Արմեն ՀովասափյանՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված