Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության

«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը երեկ վերջնականապես բացեց խաղաքարտերը եւ Խնձորեսկում դիմավորելով քարոզարշավի մեկնած Նիկոլ Փաշինյանին ու խոնարհվելով նրա առաջ` փարատեց բոլոր կասկածներն ու պատասխանեց հարցին՝ ինքն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ ՔՊ-ի օգտին։

Երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշանյանի դեպքում այլեւս կասկած չկա, որ նա ամբողջությամբ անցել է ՔՊ շարքերը եւ ընտրություններին էլ աշխատելու է իշխանության համար։
Ինչ վերաբերում է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, չնայած նա որոշ ընդդիմադիր շրջանակների խոստացել է, որ նրանց համար է աշխատելու, սակայն ՔՊ-ական շրջանակներից վստահեցրին, որ Փարամազյանն իրենց կոնտրոլի տակ է` չի կարող իրենց գլխից թռնել, քանի որ նրա գլխին քրեական գործեր կան կախված, ու եթե մինչեւ այս պահն ազատության մեջ է, միայն այն բանի շնորհիվ, որ իրենց «պետք է»։

Իսկ ընդդիմությանը տված խոստումներն ընդամենը նախկին ընկերներին մոլորեցնելու նպատակով են արվում, որ չասեն` դավաճանել է իրենց»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ