Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը
Մայիսի 9-ը հայ ազգի համար բեկումնային է եղել: Հայ ժողովրդի պատմության մեջ երկու անգամ՝ 1945 և 1992 թվականներին ամրագրվել է որպես հաղթանակի և հայ ժողովրդի վերածննդի օր:
Ջերմորեն շնորհավորում ենք Մայիսի 9՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ և հավատում մայիսյան նոր հաղթանակներին։
Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը, գնահատենք մեր հին ու նոր հաղթանակների կերտողներին, մեր հերոսներին և արժանի լինենք նրանց կատարած սխրանքներին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝