Հայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին
Մայիսի 8-ին Էջմիածնի «Անմար կրակ» հուշահամալիրի տարածքում ժամը՝ 18:00-ից մեկնարկել էր «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկային հանրահավաքը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:10-ի դրությամբ հանրահավաքի անցկացման վայրում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2000 մարդ:
Հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝