Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որն ինքն է սկսել. The Atlantic
ՄիջազգայինԹրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որը նա ինքն է սկսել, — հայտնում է The Atlantic-ը: Ըստ աղբյուրի.
«Թրամփն իսկապես, իսկապես ցանկանում է, որ Իրանի հետ պատերազմն ավարտվի»,- գրում է հրատարակությունը։
Մադուրոյի գերեվարումից հետո Թրամփը իր վստահելի անձանց ասել է, որ Իրանը «կլինի մեկ այլ Վենեսուելա»։
Իր սպառնալիքները կատարելու փոխարեն, նա բազմիցս երկարաձգել է հրադադարը։
Թրամփը հոգնել է պատերազմից, որը շատ ավելի դժվար է եղել և ձգձգվել է շատ ավելի երկար, քան նա սպասում էր։
Նրա կուսակցությունը մտահոգությամբ հետևում է, թե ինչպես են բենզինի գները բարձրանում և վարկանիշները նվազում։
Թրամփը չի կարողանում ստիպել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և հասնել որևէ համաձայնագրի, որը նույնիսկ հեռավոր կերպով ընդունելի կլինի ԱՄՆ-ի համար։
ԱՄՆ հետախուզությունը հաղորդում է, որ Իրանը կարող է շարունակել դիմակայել ԱՄՆ-ի կողմից նավահանգիստների շրջափակմանը առնվազն ևս 3-4 ամիս, և համբերությունը Թրամփի ուժեղ կողմը չէ։
Այս նոտայի հիման վրա չեզոք փորձագետները տեսնում են նման իրավիճակ:
Եթե Իրանը կարող է եւս առնվազն 3-4 ամիս դիմանալ ամերիկյան բլոկադային, նշանակում է, որ, օրինակ, այնպիսի կարեւեր ցուցիչի, ինչպիսին է «ԱՄՆ-ում բենզինի գների» հետագա աճը գագաթնակետին կհասնեն միջանկյալ ընտրությունների պահին: Դա արդեն հանրապետականների համար երաշխավորված պարտություն է լինելու:
Բացի այդ, ԱՄՆ դաշնակիցները վախենում են, որ ռազմական գործողությունների վերսկսումը նրանց նորից կդարձնի Իրանի պատասխան հարվածների թիրախ։ Կա կարճաժամկետ, ասենք` 24 ժամյա տիրույթում իրանական էներգետիկային հարվածելու տարբերակը` Իրանի թույլի դիրքերով բանակցություններ պարտադրելու համար: Բայց չի կարող լինել երաշխիք, որ դա 24 ժամում իրոք կավարտվի: Իրանը կվերսկի իր հարձակումները, Հորմոզի նեղուցը բլոկադավորող ամերիկյան նավատորմն էլ հասանելի է իրանյան հրթիռների համար, եւ այն կդառնա առաջին թիրախը: Ապա իրանցիների հարվածի տակ է հայտնվելու տարածաշրջանի ողջ էներգետիկան, այդ թվում` Իսրայելի, եւ համաշխարհային շուկաներում նավթի 200 դոլար/բարել գինը դառնում է երաշխավորված: Ու նորից վերադառնում ենք «ԱՄՆ-ում բենզինի գներ» ասված պայմանական ցուցիչին, Իրանի առնվազն 3-4 ամսվա դիմադրողականությանը, եւ այս տարբերակով հանրակետականների պարտությունը կարող կատաստրոֆիկ լինել:
Տիպական ցուգցվանգ է, որից տեսանելի միակ ելքը Իրանի հետ մի կերպ պայմանավորվելն է: