«Ժողովուրդ». Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին «Փաստ». Ինչո՞ւ է Բաքուն թիրախավորել Անկախության հռչակագիրը Իրանում մշակել են մի շարք նոր զինատեսակներ, որոնք անակնկալ կլինեն հակառակորդի համար «Հրապարակ»․ Ինչ շինարարություն են սկսել ԱԱԾ «պադվալում» «Ժողովուրդ». ՀԱՊԿ-ը Հայաստանից պարտքերն է պահանջում «Փաստ». «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս» Իրանում նկատվել է հրետանային ստորաբաժանումների խոշոր տեղաշարժեր (Տեսանյութ) Դաժան խոշտանգումներ, առևանգումներ և ծեծ. Ուկրաինական հակակոռուպցիոն մարմինների բացահայտումները Եվրոպային սպառնում է պառակտում Ռուսաստանի և աջերի վերելքի հետ կապված. The Economist Սամվել Կարապետյանի կալանավորումը ընդդիմության օրակարգ չի կարող լինել․ Խորեն Գրիգորյան

Հարազատ պապու թոռը կամ՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում

Ներքաղաքական

2020 թվականին սկանդալ առաջացավ Նիկոլ Փաշինյանի պապի՝ Նիկոլ Վարդանի Փաշինյանի շուրջ։ «Իրավունք»-ի հետեւողական ուսումասիրությունը բերեց նրան, որ Փաշինյանը մայիսի 9-ին հրապարակել էր պապու լուսանկարը՝ նշելով, որ նա ծառայել է Կարմիր բանակում եւ զոհվել հայրենիքի համար։ Սակայն «Подвиг народа» եւ ОБД «Мемориал» բազաներում հայտնաբերված փաստաթղթերում նշվում էր, որ նա ռազմագերի է եղել եւ «համագործակցել է թշնամու հետ»։ Ավելի ուշ հրապարակվեց նաեւ գերմանական «Grabmeldung» փաստաթուղթը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը ծառայել է Վերմախտի 814-րդ հետեւակային գումարտակում եւ զոհվել 1943-ին Ուկրաինայում։

Փաշինյանի թիմը փորձեց ներկայացնել մեկ այլ անձի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանին, որպես նրա պապ, սակայն արխիվային ստուգումից հետո այդ տվյալները հեռացվեցին։ Այո՛, թոռը պատասխանատվություն չի կրում պապի անցյալի համար։ Սակայն, Փաշինյանի ներկայիս քաղաքական վարքագիծը գալիս է ապացուցելու, որ հարազատ պապի թոռն է, պտուղն էլ ծառից հեռու չի ընկնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ