Փաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Հոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ Ռուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ) Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ադրբեջանը շարունակում է զինվել «Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել «Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն «Ժողովուրդ». Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել «Իրավունք». Սուսիկ-փուսիկ նախկիներ են ջրի երես բերվելու. Ինչ է սպասվում մինչեւ տարեվերջ Ռուսական ուժերն ավատրում են վելիկոբուռլուկյան «կաթսայի» գրավումը (Քարտեզ)

ԵՄ-ն Հայաստանը ցանկանում է դարձնել հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի. Բալասանյան

Ներքաղաքական

Երեւանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը հայաստանյան հանրային ու փորձագիտական դաշտում առաջացրեց հակասական գնահատականներ։ Թեեւ իշխանությունները այն ներկայացնում են որպես Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման եւ եվրոպական ներգրավվածության խորացման կարեւոր փուլ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆի գնահատմամբ՝ որեւէ կարեւոր ու կոնկրետ արդյունք չի եղել:

— Ամենակարեւոր հարցին պատասխան չտրվեց՝ ե՞րբ է կանգ առնելու Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթումը: Մինչդեռ Ադրբեջանը շարունակում է առաջ տանել Հայաստանը «Արեւմտյան Ադրբեջան» դարձնելու իր ծրագիրը՝ Եվրոպայի լուռ հայացքի ներքո: Դա դավաճանություն է եվրոպացիների կողմից: Նիստին մասնակցում էին նաեւ Ուկրաինայի եւ Մոլդովայի ղեկավարները: Դա նշանակում է, որ Եվրոպական միությունը Հայաստանը ցանկանում է դարձնել գործիք կամ հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի: Այն, ինչ չհաջողվեց անել Վրաստանի պարագայում, փորձ է արվում անել Հայաստանի դեմքով: Եվրոպական միությունը ձգտելու է Հայաստանը երկրորդ ճակատ դարձնել Ռուսաստանի համար: Սա բոլորովին չի բխում մեր շահերից: Բացի այդ, սրա արդյունքում Ռուսաստանը դադարեցնելու է նաեւ իր տնտեսական բոլոր կապերը Հայաստանի հետ: Եվրոպացի չինովնիկների ծափահարությունները եւ գովեստի խոսքերը Փաշինյանի հասցեին լավ տեղ չեն տանում: Հայաստանի ազգաբնակչությունն իր վրա է զգալու դրա բոլոր հետեւանքները:  Ռուսաստանի կողմից բոլոր տնտեսական կապերի խզումը հանգեցնելու է նրան, որ մենք չենք ունենալու գազ, չեն լինելու դրամական փոխանցումներ, չի լինելու առեւտուր եւ ամենակարեւորը՝ չի լինելու աշխատանք եւ աշխատատեղեր: Սրանով շեշտակի բարձրանալու է աղքատության մակարդակը մեր երկրում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնըԵՄ դիտորդները եկել են Շաքի գյուղ, ուր երեկ բռնել էին հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցունՀամոզված եմ` բացատրություն չի էլ լինի, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը. Շիրազ ԽաչատրյանԵրեխաները դպրոցից եկել, տեսել են ադրբեջանցին իրենց տանը նստած է, երևի զամոկը ջարդել էր, մտել46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Hetq.amԱյլ տեղ գումար չկա՞ր. թաղման նպաստը կտրում եք, թոշակները 1000 դրամով ավելացնում. հարց՝ պաշտոնյայինՓաշինյանը առցանց ձևաչափով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում. Արտակ ԶաքարյանBloomberg. Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կորուստները 2026-ինԱդրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ ՀաջիևԱդրբեջանցու կողմից վիրավորում ստացած սիսիանցի կնոջ վիճակը կայուն էՀոկտեմբերի 2. Օրվա խորհուրդ2027-ից պոլիէթիլենային տոպրակները կարգելվեն․ համայնքներին ներկայացվել են նոր պահանջներըՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՌուսները ոչնչացրել են Պավլոգրադի վարչական շենքը (Տեսանյութ)Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԱդրբեջանը շարունակում է զինվելՍա է միլիարդավոր գումարների մսխման և ուժային համակարգը ներքաղաքական հարցերում կենտրոնացնելու դառը հետևանքները. Տիգրան Աբրահամյան«Հրապարակ»․ «Փաշինյանը մեր հետեւից էլ կգա»․ Արցախցի պաշտոնյաները «ջրի տակ» են անցել«Իրավունք». ԲՀԿ-ից՝ «Հանրապետություն». Համայնքի ղեկավարի թեկնածուի քաղաքական սալդոն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված