Եվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։ Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄ Հայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին Ինչու մայիսի 9-ը հարամել սպառնացող Զելենսկին «մի գիշերում» մտափոխվեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որն ինքն է սկսել. The Atlantic Ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապը Նաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբից

Ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապը

Հասարակություն

ՍԻՄ կուսակցության 102-ամյա անդամ, Հայրենական մեծ պատերազմ անցած եւ հաղ:թանակած ՆԵՐՍԵՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ՝ 81-ամյա հաղթանակի հիշողություններով «Իրավունք TV»-ի տաղավարում կրկին վերհիշեց պատերազմը: Նախքան տաղավարում նրա հարցազրույցը` Ներսես պապը հանդիպում ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի եւ Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

—Ներսես պապ, ի՞նչ եք հիշում պատերազմից եւ ի՞նչ կպատմեք կրկին մեր հեռուստադիտողներին:

— Պատերազմը երբ սկսվեց, դպրոցական էի: Միանգամից ընկերներիս հետ գնացի պատերազմ: Ցավոք, լավ ընկերներ կորցրեցի կռվի ժամանակ, բայց ամենաշատը հիշում եմ մոտ ընկերոջս՝ Վանիկին: Վանիկը զոհվեց, ես շատ ծանր տարա: Նա շատ խելացի էր եւ դեռ երեխա: Ասեմ, որ հայ ազգը շատ կորուստներ ունեցավ Ղրիմի ազատագրման ժամանակ:

1942 թվականի աշունն էր եւ անմիջապես անցա Նովորոսիսկի պաշտպանությանը: Յոթ ընկեր էինք, որոնցից չորսը զոհվեցին այդ պաշտպանության ընթացքում: Մեկ տարի պայքարել ենք Նովորոսիսկի ազատագրման համար: Նովորոսիսկի պաշտպանությունը շատ կարեւոր էր, որովհետեւ ամբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր: Հասել էին Սեւ ծովի ափ: Նովորոսիսկ քաղաքն էլ էր գրավված: Միայն քաղաքի ծայրամասի 1-2 թաղամաս էր մնացել եւ 1943 թվականի սեպտեմբերին ազատագրեցինք եւ ազատագրման հարցում նաեւ մեծ ներդրում ունեցավ մեր հարեւան դիվիզիան, որը հայկական դիվիզիան էր:

— Ե՞րբ ամուսնացաք:

— Դե պատերազմից հետո կոլխոզում աշխատանքի անցա՝ հաշվապահ էի: Հետո համալսարանում սովորեցի: Ավարտելուց հետո գյուղի դպրոցում եմ աշխատել եւ 24 տարի տնօրեն եմ եղել նույն դպրոցում: Երբ կոլխոզի գլխավոր հաշվապահն էի, այդ ժամանակ ամուսնացա: 4 երեխա ունեցա՝ 2 տղա, 2 աղջիկ: 4 երեխաներս էլ բարձրագույն կրթություն են ստացել:

Դուք ՍԻՄ կուսակցության ամենատարեց ներկայացուցիչն եք: Ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք անդամակցել կուսակցությանը:

— Արդեն 30 տարուց ավելի է, ինչ կուսակցությունում եմ: Ես Հայկ Բաբուխանյանին շատ եմ հարգում: Մեկ անգամ՝ 30 տարի առաջ, պատահական հանդիպեցի նրան, իմացա իրենց ազնիվ նախաձեռնության մասին, որ պայքարում են հայրենիքի համար եւ այդպես բարեկամացա Բաբուխանյանի հետ, դարձա կուսակցության անդամ: Դուք քանի՞ տարի է, որ աշխատում եք այստեղ:

— Շուտով կլրանա 5 տարին, Ներսես պապ ջան:

— Բա տես, աղջիկ ջան, իսկ ես 30 տարուց ավել է այստեղ եմ: Չգիտեմ, գուցե սա իմ վերջին ձեր տաղավարում հարցազրույցն է: Բայց մարդ պետք է առողջ, ոտքով ձեռքով ապրի: Հենց պառկեց, արդեն վերջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Եվրամիության հարվածը կենտրոնի դպրոցականներին Սա միայն սառցաբեկորի գագաթն է. Կոնգրեսականը` գաղտնազերծված ՉԹՕ նյութերի մասին։Վառ պահենք մեր պապերի կերտած հաղթանակի հիշողությունը«Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են«Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին ժամը 20:10-ի դրությամբ մասնակցել է շուրջ 5650 մարդ. ԻՔՄՀայտնի է՝ քանի մարդ է մայիսի 8-ին Էջմիածնում մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին«Ժողովուրդ». 43 տոկոս աղքատություն, 4 տոկոս ծայրահեղ աղքատություն Շիրակում. Ուր են գնում պետական փողերըԻնչու մայիսի 9-ը հարամել սպառնացող Զելենսկին «մի գիշերում» մտափոխվեց Թրամփը հոգնել է Իրանի հետ պատերազմից, որն ինքն է սկսել. The AtlanticԱմբողջ Հյուսիսային Կովկասը գրավված էր, ազատագրեցի՛նք. ինչ է պատմում 102-ամյա Ներսես պապըՆաիր Տիկնիզյանն ամռանը կարող է հեռանալ սերբական ակումբիցԻնչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումըՄոուրինյոն վերադառնո՞ւմ է «Ռեալ».Ռոմանոյի ինսայդըԱմերիկյան հեգեմոնիան կարող է պաշտոնապես ավարտված համարվելՄոսկվան պարտադրված է շատ արագ եւ կտրուկ կոշտացնել իր ռազմավարությունըՎեդիի մանկապղծության դեպքով 3-րդ անձի նկատմամբ է հարուցվել հանրային քրեական հետապնդում. ՔԿԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված