Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ) Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. Պետրոսյան Ռուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր են Կիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ 21-ամյա վարորդը տեղում մաhացել է Գուսան Արտակ Արամյանի նոր տեսահոլովակի պրեմիերան Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ» Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ Համբարյան Իրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. Bloomberg Քըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔ

Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ Համբարյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցը Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ է:

«ԷՄԱՆՈՒԵԼ ՄԱԿՐՈՆԸ ՄՅՈՒՍ ՏԱՐԻ ԷԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

— Պարոն Համբարյան, ինչե՞ս գնահատեք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եւ Փաշինյանի այցը Գյումրի: Ամեն բան իրականում այդքան ջե՞րմ էր եւ բազմամարդ:

— Գիտեք, չկա այնպիսի բան, որ Գյումրին միանշանակ ջերմ ընդունեց նրանց այցը: Գյումրին մեծ հաճույքով ընդունեց Տաթեւ Ասատրյանի եւ Պատրիք Ֆիորիի համերգը: Եթե Գյումրեցին մեծ հաճույքով ընդուներ Նիկոլի այցը, կգնար «Վարչաբենդի» համերգին, որն ընդամենը 10 օր առաջ էր նույն Վարդանանց հրապարակում: Այդ հրապարակի գրեթե կեսը կամ ավելին դատարկ էր: Այնպես որ, նմանատիպ համերգները վերագրել, իբր մարդիկ գնացել են հատուկ Նիկոլին եւ Մակրոնին տեսնելու, սխալ է եւ իրականության հետ կապ չունեցող: Հասկանում եք, անվճար համերգ է եղել եւ մարդիկ եկել էին տեսնելու այս պահի դրությամբ Հայաստանում ամենապահանջված երգչուհուն եւ մեգաաստղ երգչին:

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ ֆրանսասիրությանը, ես շատ զարմացած եմ մեր հասարակության արձագանքից: Պատմություն իմացող մարդը շատ լավ գիտի, որ Ֆրանսիան եվրոպական այն ամենավատ երկրներից է, որը յուրահատուկ դավադրություններ է կազմակերպել եւ իրականացրել Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ: Եվ դա սկսված կաթոլիկության ընդունումից՝ նույն Արեւմտյան Հայաստանում, երբ ֆրանսիացի միսյոներները համոզում էին Օսմանյան կայսրությունում ապրող հայերին, թե՝ կաթոլիկություն ընդունեք, եւ մենք ձեզ կպաշտպանենք, ու խաբեցին՝ 1921 թվականին Կիլիկիան սկուտեղի վրա թուրքերին նվեր տալով: Խոսքը Անկարայի գաղտնի պայմանագրի մասին է: Էլ չասենք 2022 թվականի հոկտեմբեր 6-ի Պրահայի համաձայնության մասին, որտեղ Նիկոլի թիկունքին կանգնած էին 2 ֆրանսիացի՝ մեկը Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, մյուսը Շառլ Միշելը:

Ընդհանուր առմամբ, մեր հասարակությանը ցանկանում եմ հիշեցնել, որ նախ Էմանուել Մակրոնը մյուս տարի էլ Ֆրանսիայի նախագահ չի լինելու, եւ ամենակարեւորը՝ այս պահի դրությամբ, այդ մարդու վարկանիշը տարբեր տվյալներով 11-12 տոկոս է հենց Ֆրանսիայում: Այսինքն, նա ամենաչսիրված եւ չընդունված նախագահներից մեկն է ողջ Ֆրանսիայի պատմության մեջ իր կառավարման տարիներն: Ինձ համար շատ զարմանալի է, որ մեր հասարակությունն այս կերպ Մակրոն-Մակրոն է ասում: Լավ, նա ի՞նչ է արել: Ուզում եմ հասկանալ՝ բացի հայ ժողովրդին վնասելուց, ի՞նչ է արել:

— Ամեն դեպքում, տպավորություն էր, որ երկուստեք գոհ էին այցի արդյունքներից:

— Մակրոնի այցն ընդամենը կայանում էր նրանում, որ նա եկել էր Նիկոլի քարոզարշավն առաջ տանելու համար՝ բազմաթիվ կեղծիքներով եւ ստերով համեմված: Լավ, հասարակությունը ինքն իրեն հարց չի՞ տալիս, աշխարհի ամենահզոր պետություններից մեկի ղեկավարը գալիս է Հայաստան ու ամենակարեւորը՝ ոչ մի տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր չի կնքվում, բա ի՞նչն էր գալու պատճառը: Եվրոպացիեները սովոր են, որ մենք ռոմանտիկ, երկրորդականը առաջնայինից չտարբերող ժողովուրդ ենք: Մեկը չհարցրեց՝ լավ, եկել է Ֆրանսիայի նախագահը, ի՞նչ տնտեսական ծրագրեր է բերել: Օրինակ ֆրանսիական ի՞նչ գործարարներ են պատրաստ Հայաստանում ներդրումներ անելու իրենց սիրելի Նիկոլի իշխանության օրոք: Իտալիայի վարչապետը եկավ Երեւան եւ կրկին ոչ մի պայմանագիր չկնքվեց, բայց գնաց Բաքու եւ մի քանի միլիարդ դոլարի պայմանագիր կնքեց: Մեր ժողովուրդը սա պետք է հասկանա: Թե չէ ժամանակին էլ Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելը եկավ Երեւան, հյուսիսային պողոտայով քայլեց, բոլորին պաչեց  ու նկարվեց, դրանից ի՞նչ օգուտ մեր երկրին:

Մակրոնը երկրորդ անգամն է գալիս Հայաստան: Նախորդ անգամ Բրիջիտի հետ էր, այս անգամ մենակ, հարց՝ դրանից հայ-ֆրանսիական հարաբերությունները, հատկապես տնտեսական ավելացե՞լ են:  2025 թվականի, Հայաստանի ամենախոշոր առեւտրային գործընկերների մեջ Ֆրանսիան կա՞: Նիկոլենց ատելի Ռուսաստանը առաջին տեղում է ՝ 36 տոկոսով, Բելառուսը՝ 2 տոկոսով: Բայց, չգիտես ինչու, մեր «սիրելի» Ֆրանսիան շատ կարեւորագուն առեւտրային գործընկերների մեջ չկա: Ոչ մեկ այս ամենի վերաբերյալ հարց ու պարզաբանում չունի: Վերջապես, մենք ի՞նչ ենք ակնկալում Ֆրանսիայից: Ես որպես քաղաքացի՝ ակնկալում եմ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ  ռազմավարական համագործակցություն: Ոչ թե բանավոր, այլ թղթի վրա:

«ԱՆԻԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է, ԻՆՉ ԱՆԵ՞ՆՔ, ՀԱՅՍՏԱՆԻՆ Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ»

— Ռազմավարական դաշնակից Ռուսաստանից սրտնեղած, փաստորեն, նետվում են Ֆրանսիայի գիրկը…

— Նիկոլը հայտարարում էր, իբր Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց եւ այլն: Նախ նշեմ, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը 44 օրյա պատերազմի ժամանակ մի քանի անգամ առաջարկել է զինադադար կնքել, Նիկոլը մերժել է: Ադրբեջանը համաձայն է եղել, սակայն Նիկոլը ասել է՝ ոչ: Ի՞նչ էին ակնկալում, որ Ռուսաստանը Հայաստանի փոխարեն պատերազմե՞ր... Այդ որ Նիկոլը ճղճղում էր իրեն, թե՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, Ռուսաստանին հարցնո՞ւմ էր, թե, օրինակ, դու համաձա՞յն ես, որ ես նման հայտարարություններ եմ անում, որ վաղը մյուս օրը պատերազմ եղավ, իմ կողքին կլինե՞ս: Իհարկե՝ ոչ:

Որպես գյումրեցի՝ ես կարող եմ նշել, որ նույն Ռուսատանը բավական օգնել է Հայաստանին, բայց, չգիտես ինչու, նույն Մակրոնը դիտավորյալ կեղծ տեղեկություններ է տարածում մեզ օգնելու վերաբերյալ: Հետաքրքրիր է՝ ինչո՞ւ: Նաեւ շատ հետաքրքիր է, որ ասում են Հայաստանի կողքին ենք, Մակրոնն ի՞նչ նկատի ունի: Նույն  Մակրոնը հավանաբար մոռացել է, որ Մուրադ Փափազյանի՝ Ֆրանսիային հայ համայնքի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի մոտ, բողոքել էր Նիկոլից, որ նա հայանպաստ որեւէ քայլ չի արել Պրահայում: Եկեք չմոռանանք Մուրադ Փափազյանի այդ հայտնի հարցազրույցը:

Լավ, ասենք Մակրոնն ընդունում է, որ Հայաստանն ունի անվտանգային խնդիր, հիմա ի՞նչ է նա առաջարկում: Նման հայտարարություն անողը կասեր՝ հարգելի հայ ժողովուրդ, դուրս բերեք 102-րդ ռազմաբազան Գյումրիից, ես կբերեմ 5000 հատ ֆրանսիացի զինվոր, կտեղակայեմ ձեր հայրենի Գյումրի քաղաքում: Նա բամբասում է Ռուսաստանից, կեղծիքներ է տարածում Ռուսատանի հասցեին նաեւ, ու դրա դիմաց ոչինչ չի առաջարկում, նշանակում է, որ Ֆրանսիան Ռուսաստանը դուրս է անում Հայաստանից մեկ նպատակով՝ որպեսզի այն սկուտեղի վրա մատուցի Թուրքիային: Այլ տարբերակ չկա, քանի որ գլոբալ առումով, Թուրքիան Ֆրանսիայի ամենամոտ գործընկերն է մեր տարածաշրջանում:

— Հայաստանը Թուրքիայի հետ բացում է Անի տանող կամուրջը: Սա ի՞նչ է նշանակում:

— Եկեք ճշտենք մեկ, շատ կարեւոր հանգամանք. նախ Անի տանող այդ կամուրջը պատմական հուշարձան է, որը 90 տոկոսով քանդված է: Ասենք, այդ կամուրջը բացվեց, այդ կամուրջի վրայով ի՞նչ են տանելու Անի: Դա ընդամենը պատմամշակույթային հուշարձան է: Ես զարմանում եմ, որ մեր հասարակությանն այդպիսի ռոմանտիկ ապուշություններով փորձում են խաբել: Ասենք, Ստամբուլ-Երեւան չվերթ են կազմակերպում,ինչ-որ կոմպանյայով: Մինչ այս ինչի Ստամբուլ թռիչք չի՞ եղել: Հասկանում եք, հիմա Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է: Ինչ անե՞նք, դրանից Հայստանին ի՞նչ օգուտ:

Եթե մենք երազում ենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խաղաղ ենք ապրելու, չարաչար սխալվում ենք: Եթե մենք ապրելու ենք նրանց հետ «խաղաղ», ապա կատարելու ենք նրանց բոլոր պահանջներն ու պայմանները, որի վերջնարդյունքը լինելու է Հայաստանի կործանումը եւ պատմական Հայաստանի այս 10 տոկոս վրայից նաեւ հայերի մասսայական արտագաղթը եւ Հայաստանի թրքացումը: Որքան մենք ասենք, թե ցանկանում ենք խաղաղ ապրել, նրանք էլ ասեն լավ, միեւնույնն է ասելու են, որ Հայաստանը դա Արեւմտյան Ադրբեջան է եւ պետք է անենք, օրինակ 300-ից 400 հազար ադրբեջանցու պետք է բերենք բնակեցնենք Հայաստանում: Հետո էլ կասեն, որ նրանց համար պետք է կառուցվի մզկիթներ, տրվի լայն լիազորություններ, Ադրբեջանը պետք է հռչակվի երկրորդ պետական լեզու, նրանք պետք է ստանան իրենց մայր լեզվով կրթություն ու այդպես շարունակաբար: Դա նշամնակում է, ընդամենը լավագույն դեպքում 50 տարի, վատագույն դեպքում 25-30 տարվա մեջ Հայաստանի Հանրապետությունում հայերը լինելու են փոքրամասնություն եւ վերջ:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մխիթարյանի գոլը` «Լացիոյի» դարպասը(տեսանյութ)Գեղամ Նազարյանը առանձնատուն է կառուցում Կիրանցում. «Հրապարակ»Ֆինանասական ոչ մի խոսակցության մեջ երբեք ներգրավված չեմ եղել. ՊետրոսյանՌուսաստանը Իրանին առաջարկել է հազարավոր օպտիկամանրաթելային անօդաչուներ, որոնց դեմ ԱՄՆ-ի էլեկտրոնային պատերազմի միջոցներն անզոր ենԿիեւն ակտիվորեն ամրություններ է կառուցում մարզկենտրոն Սումիի շուրջ21-ամյա վարորդը տեղում մաhացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին ապաքինվել է ստացած վերքերից. «Թասնիմ»Ֆրանսիան յուրահատուկ դավադրություններ է իրականացրել հայ ժողովրդի նկատմամբ. Գագիկ ՀամբարյանԻրանի պատերազմը աննախադեպ տեմպերով սպառում է համաշխարհային նավթի պաշարներ. BloombergՔըլըչը եկավ Երեւան, ասաց՝ այստեղ լավ է, քան մեր տանը. ԶԱՐՄԱՆՔՌԴ նախագահն այսօր մի շարք կարեւոր հայտարարություններ է անելու«Ինտերի» մեկնարկային կազմը «Լացիոյի» դեմ խաղում Իրանը մտածում է Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխների վերահսկողության մասինՎտանգված է ոչ միայն մեր անցյալը, մեր ներկան, նաեւ մեր ապագան. Մետաքսե ՀակոբյանԳյումրի հրապարակի մարդաշատությունը չի ենթադրում, որ այնտեղ գյումրեցիներն էին հավաքվել. Պողոսյան«Տնից լավ տեղ չկա». Անի Երանյանը Հայաստան է վերադառնու՞մ․ մանրամասներՖՈՏՈ․ Տաթև Ասատրյանի և Նժդեհի նոր հրապարակումը հուզել է բոլորին«Վագներ»-ի մարտիկները «Անմահ գնդի» երթին մասնակցել են Եվգենի Պրիգոժինի դիմանկար (Տեսանյութ)Վեդու քույրերի սկանդալային գործով 3-րդ մանկապիղծ է․ նրան ևս մեղադրանք առաջադրվեցԵՄ-ն Հայաստանը ցանկանում է դարձնել հերթական գործիքն՝ ընդդեմ Ռուսաստանի. Բալասանյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված