Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)
ՄիջազգայինՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում: Ռազմավարական կարեւորություն ունեցող Ռայ-Ալեքսանդրովկայի հյուսիսային թեւում գրավել են Կրիվայա Լուկա բնակավայրը:
Այս բնակավայրը համառորեն պահելով, ուկրաինական բանակը անհաղթահարելի խնդիրներ էր ստեղծել ռուսական ուժերի համար: Նախ` Ռայ-Ալեքսանդրովկայի վրա հարձակվող ուժերի աջ թեւն ապահովելու, ապա նաեւ Նիկոլաեւկայի ուղղությամբ հարձակումը զարգացնելու համար։ Կրիվայա Լուկան այն աստիճան էր ուկրաինական կողմը կարեւորում, որ ռեզերվների խիստ սահմանափակվածության պարագայում այս հատվածին օժանդակությունը առաջնային նշանակության էր:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
