Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան
Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար: Այս մասին Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շատ դժվար ճանապարհով ենք գնացել և դժվար արձանագրումներ ենք արել, դրանից ամենադժվարը եղել է այն, որ մեր պետությունը իր ստեղծման առաջին օրից՝ 1991 թվականից, գտնվել է թակարդում: Մենք այսօր մեր պետությունը թակարդից հանել ենք և դրել ենք բոլորովին այլ՝ զարգացման տրամաբանության վրա:
Մենք հաղթահարել ենք մաքառման, գոյատևման տրամաբանությունը և դուրս ենք եկել զարգացման տրամաբանություն: Սուտ է, մինչև 2020 թվականը չի եղել խաղաղություն, ամեն տարի Հայաստան-Ադրբեջան սահմանին ունեցել ենք զոհ և վիրավոր, մենք երբեք չենք ունեցել խաղաղություն: Մենք մեզ խաբել ենք, թե կարող ենք Ղարաբաղի հարցը լուծել այնպես, ինչպես հեռուստացույցներով մեզ ասել են, դա եղել է ամենամեծ սուտն ու կեղծիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
https://tert.am/am/news/2026/05/08/pashinyan-kharabagh/4269988

