ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ

Հայկական երգ ու պար, պատմություն ու ոգի՝ N78 դպրոցի բեմում

Տեսանյութեր

Հ. Հայրապետյանի անվան N78 հիմնական դպրոցում շարունակվում են պահպանվել և սերունդներին փոխանցվել հայկական դպրոցի լավագույն ավանդույթները՝ դաստիարակելով ազգային արժեքներին հավատարիմ, հայեցի մտածողությամբ ու հայրենասիրությամբ լի երիտասարդներ։

Տարրական դպրոցի ավարտական հանդիսության ընթացքում 4-րդ «գ» դասարանի աշակերտները բեմականացրին հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներն ու մարմնավորեցին հայոց մեծերին և ազգային հերոսներին։ Փոքրիկները հանդիսատեսին ներկայացան որպես Հայկ Նահապետ, Սասունցի Դավիթ, Մեսրոպ Մաշտոց, Կոմիտաս, հայոց թագավորներ, Հովհաննես Թումանյան և այլ նշանավոր գործիչներ։

Աշակերտներն աչքի ընկան մաքուր գրական հայերենով, արտահայտիչ խոսքով, ինչպես նաև հայկական երգերի ու ազգային պարերի բարձր մակարդակի կատարմամբ՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ծափողջույններին։

Դպրոցի տնօրեն Հ. Համբարձումյանը և ծնողները բարձր գնահատեցին դասղեկ Ռիմա Սարգսյանի նվիրված աշխատանքը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները ոչ միայն ամփոփում են տարրական կրթության կարևոր փուլը, այլև երեխաների մեջ ամրապնդում ազգային ինքնագիտակցությունն ու սերը հայրենի մշակույթի նկատմամբ։

Հանդիսության ավարտին աշակերտներին մաղթվեցին նորանոր հաջողություններ, գիտելիքների ձեռքբերում և վստահ քայլեր արդեն միջին դպրոցում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ