Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից
ՄիջազգայինԶելենսկին հերթական հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից։
Նախ, Մոսկվան հայտարարեց, որ դուրս է գալիս եռակողմ բանակցություններից: Հետեւեց ԱՄՆ-ից Ռուբինոյի հայտարարությունը, որ անիմաստ է բանակցելը, քանի որ առաջխաղացում չկա:
Ահա այս ամենի ֆոնին, Կիևը, որ հազիվ էր հասցրել տոնել Եվրոպայից խոստացված 90 միլիարդ եվրոն, Պեկինը վերջնագիր ներկայացրեց՝ պահանջելով 30 միլիարդ դոլարի վերադարձը։
Պարտքը կուտակվել էր 2012-2014 թվականներին տրամադրված վարկերից, այդ թվում՝ նախկին նախագահ Յանուկովիչին տրամադրված 3 միլիարդ դոլարի վարկից։
Ներդրողների համբերությունը սահմանափակվեց. 2020 թվականին Միջազգային արբիտրաժային դատարանը որոշում կայացրեց նրանց օգտին։ Վեց տարի շարունակ Զելենսկին խուսափում էր վարկատուներից՝ հղում անելով շարունակվող պատերազմին։ Սակայն, ինչպես հաղորդում է «Սոհուն», Չինաստանը պահանջում է անհապաղ վճարել։ Այլապես Կիեւին ամենաուղիղ ձեւով կարող է սպառտնալ դեֆոլտը:
Կիև իր դեսպանի միջոցով խոսում է «ծանր ֆինանսական իրավիճակի» մասին, սական չինական մի շարք աղբյուրներ մատնանշում են ինչպես ուկրաինական վերնախավին վերագրվող կոռուպցիան, այնպես էլ Եվրոպայի խոստացած 90 միլիարդը. եթե ունեք 90 միլիարդ, վճարեք: Կարճ ասած, վճարումը հետաձգոլոեւ մասին բոլոր խնդրանքները մերժվեցին։
Վիճակն ավելի վատացավ այն բանից հետո, երբ Զելենսկին որոշեց շանտաժի դիմել, թե` Թայվանի նեղուցում և Հյուսիսային Կորեայում խնդիրներ կստեղծի։ Չինական շրջանակներում նման հայտարարությունները ընդամենը մեկնաբանվեցին որպես Ուկրաինայի կողմից խուճապ։
