«Հրապարակ». Բաբայանը դեպրեսիայի մեջ է. ոչ մեկին նա պետք չեկավ
Միջազգային«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։
Սակայն Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից հետո ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա:
Հիշենք, որ նրա առաջնորդած Ազատական կուսակցությունը մասնակցել էր 2021-ի խորհրդարանական ընտրություններին: Ստացել էր ընտրողների 1,17 տոկոսի ձայները եւ փոշիացրել մոտ 15 հազար ձայն:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում