ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտԵգիպտոսում ընթացող Ծանրամարտի երիտասարդների Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ, վերջերս Եվրոպայի մեծահասակների չեմպիոն դարձած, ծնունդով Գյումրեցի, 86 կգ քաշային ԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 253 կգ արդյունքով։ Պոկում վարժությունում 3 հաջող մոտեցում է կատարել, նախ գլխավերևում պահելով 103 ապա 106 և 109 կգ կշռող ծանրաձողերը։ Այս ձևում նա 5֊րդն է։ Հրում վարժությունում նախ բարձրացրել է 137 կգ, ապա 144 կգ։ Այս ձևում նա բրոնզե մեդալ է նվաճել։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
