Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով

Ներքաղաքական

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանը պետք է ընդամենն իբրեւ Ռուսաստանի դեմ պլացդարմ:

— Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա, իսկ եվրոպական որեւէ կառույց, որեւէ պաշտոնյա անգամ ակնարկ չեն արել, որ Հայաստանին սպասում են ԵՄ-ում: Դա փուչիկ է: Եվրոպական միությանն անդամակցելու օրակարգային հարց չկա՝ ո՛չ Եվրոպայում, ո՛չ Հայաստանում. դա բոլորն էլ գիտեն։ Որ ասում են՝ գնում ենք Արեւմուտք, այդ «Արեւմուտքը» Թուրքիան է, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա։

— Ի դեպ, Երեւանում տեղի ունեցող եվրահամաժողովում Ադրբեջանի նախագահի հեռահար ելույթի ժամանակ, Ալիեւը հայտարարեց, որ Արցախի հայաթափմամբ լուծել են «սեպարատիզմի» հարցը: Ի՞նչ կասեք այս մասին:

— Եվրոպացի քանի՞ համանախագահ է այցելել այդ «անջատողական» Արցախ՝ այն դեպքում, երբ Եվրոպայի սրտում Կոսովոն ինքնորոշվել է: Ալիեւը Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն անվանում է ռազմական հանցագործներ։ Ռազմական հանցագործն ինքն է, իրեն կասետային զենք տվողները:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ