Հանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York Times Իրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. Bloomberg Զելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունից Ռուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ) Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերը Պետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններից Wildberries-ը հայտնում է ապրանքների՝ Հայաստանի սահմաններից դուրս վաճառքների փուլային վերականգնման մասին Նիկոլը Սիսիանից քոռ ու փոշման հետ գնաց Պուտինը շնորհավորանքներ է հղել Հաղթանակի օրվա 81-ամյակի կապակցությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում

Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մաս

Lion Finance Group-ը (LFG) ազդարարեց իր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում՝ շուկայի փակումից հետո հնչեցնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգը։

Ամերիաբանկը` որպես LFG խմբի մաս, 2026թ. մարտին ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի FTSE 100 ինդեքսում՝ դառնալով առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված 100 խոշորագույն ընկերությունների շարքում։

Լոնդոնի ֆոնդային բորսայի զանգի հնչեցման արարողությունը խորհրդանշական ավանդույթ է, որին մասնակցում են ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչները, ներդրողները և հիմնական շահառուները։

Այս արարողությանը մասնակցեցին Lion Finance Group-ի, Ամերիաբանկի, Bank of Georgia-ի ղեկավար կազմը, ինչպես նաև Վրաստանի և Հայաստանի կառավարությունների անդամներ, այդ թվում՝ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և այլ հյուրեր։

LFG-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում վկայում է խմբի երկարաժամկետ ռազմավարության և կայուն աճի նկատմամբ միջազգային ներդրողների մեծ վստահության մասին։

Այս կարևոր իրադարձությունը խմբի և դրա անդամների համար նշանավորում է զարգացման նոր փուլ, որի հիմքում երկարաժամկետ ռազմավարական տեսլականն է և հաճախորդների համար արժեք ստեղծելու հանձնառությունը։

2006 թվականից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի՝ խմբում ընդգրկվելու ռազմավարական կարևորության և խմբի ընդհանուր զարգացման համար բանկի նշանակալի դերի մասին։

Նշենք, որ այցի ընթացքում Ամերիաբանկի ու Bank of Georgia-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են նաև Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպել են արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ Վարուժան Ներսեսյանի հետ:

Lion Finance Group-ի մասին

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն, թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը և գործում է իր հիմնական անդամների՝ Վրաստանում Bank of Georgia-ի և Հայաստանում` Ամերիաբանկի միջոցով։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

 

Ամերիաբանկը` որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ ԵՐԿԱՄԱՐՏԻ ԱՐԴՅՈՒՆՔ ՉՈՒՆԵՑԱՎՀանրապետականները կպարտվեն ընտրություններում, և ԱՄՆ-ում կսկսվեն անկարգություններ. The New York TimesԻրանը ընդլայնում է երկաթուղային առևտուրը Չինաստանի հետ. BloombergԶելենսկին ծանր հարվածը ստացավ անսպասելի ուղղությունիցՅունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկերՌուսական ուժերը շատ կարեւոր ձեռքբերում ունեն Սլավյանսկի ճակատում (Քարտեզ)Պենտագոնը սկսել է հրապարակել ՉԹՕ-ների մասին Թրամփի խոստացած փաստաթղթերըԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցովԱրձակուրդ՝ հայկական ձևով, որտեղ երեխաները սովորում են ինքնուրույն լինելԽորհրդարանական ընտրությունները վերածվել են Հայաստանի գոյատևման հանրաքվեիԹրամփը հիմա ժամանակ չունի Փաշինյանի համար, իսկ մեզ համար հունիսյան ընտրությունները Սարդարապատի ճակատամարտն ենԵրևան ժամանած ԵՄ-ի առաջնորդներին ամենևին չեն հետաքրքրում Հայաստանի իրական խնդիրներըԱլեքսեյ Մուխին. ամեն մի ժողովուրդ արժանի է այն առաջնորդին, որին ընտրում էՊետքարտուղար Ռուբիոն ենթադրել է, որ ԱՄՆ-ն կարող է դուրս գալ ուկրաինական բանակցություններիցՉեռնոբիլի ատոմակայանի վթարի 40-րդ տարինՍինգապուրը Սևանի կեսի չափ ա, 5 մլն մարդ ա ապրում, մեր տարածքը քիչ չի մեր համար. ՓաշինյանԿառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք»Բացի էն Ն-ով սկսվող վատից, հիմա նաև վատ է, որ խորհրդարանական ձևաչափը չունի վերահսկողական ֆունկցիա2026-ի ընտրություններից 30 օր առաջ ընտրողների թիվը Հայաստանում կազմել է 2 մլն 482 հազար 872Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար. Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված