Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Հարգելի՛ պարոն Մակրոն, ուզում եք Ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել, բայց դա մի՛ արեք հայ ժողովրդի հաշվին. Զաքարյան

Ներքաղաքական

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն, արձագանքելով Ֆրանսիայի նախագահի այս պնդմանը, նշել է.

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ասում է՝ «ութ տարի առաջ, ոչ ոք այստեղ չէր գա»:

Նիկոլը կազմակերպեց հեղափոխությունը (փաստացի՝ Հայաստանին կանգնեցնելով գոյաբանսմական վտանգի առաջ) և շատերը (8 տարի հետո) առաջին անգամ եկան Հայաստան:

Թվաբանության ու վիճակագրության հետևից չընկնենք: Չթվարկենք  առաջին, երկրորդ և երրորդ նախագահների օրոք  դեպի Հայաստան ԵՄ և աշխարհի շատ այլ երկրների լիդերների պաշտոնական ու աշխատանքային հարյուրավոր այցերը:

Վերցնենք միայն ֆրանկոֆոնիան: Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, 2017թ.-ին որոշվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ միջազգային գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում: Այդ որոշումը կայացնելիս Ֆրանսիայի նախագահը ոչ միայն դեմ չի եղել «ՌԴ դե ֆակտո արբանյակ» երկրում հավաքել ֆրանկոֆոն 57 լիդերներին, այլև ողջունել ու աջակցել է այդ որոշմանը:

Հարգելի՛ պարոն Մակրոն, ես հասկանում եմ ձեզ: Ուզում եք ձեր Նիկոլին ամեն կերպ մաքուր դուրս բերել «թավշյա հեղափոխության» աղետալի հետևանքներից և նորից վերարտադրել նրա իշխանությունը:

Բայց խնդրում եմ, դա մի արեք հայ ժողովրդի ու Հայաստանի հաղթական անցյալի հաշվին: Վստահ եմ՝ Դուք ավելի լավ գիտեք, որ մեզ՝ հայերիս  աշխարհում ավելի շատ էին հարգում ու գնահատում մինչև 2020թ. քան դրանից հետո»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ