Ձայները գարնանն են հաշվելու Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հանրային մոբիլիզացիա՝ բայց ո՞ր երկրում․ ԶԱՐՄԱՆՔ Մինչեւ տարեվերջ մեզնից մեկը Վեհափառ ա․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Հենց այնպես չէ, որ Իրանը «Թրամփի ուղին» համեմատում է Հորմուզի նեղուցի հետ Պատահական չէ Փաշինյանի մոսկովյան այցի շեմին ԹՐԻՓՓ «կառուցելը» Մոսկվան չի բանակցում Զելենսկու հետ, բայց կապեր է պահպանում ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ. Ուշակով Թրամփը ծիծաղեց՝ ի պատասխան Զելենսկու՝ մինչև հունվար խաղաղության համաձայնագրի մասին հայտարարության. New York Post Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 25-ին Եթե ընդդիմությունը պիտի վախենա մանդատ կորցնելուց, նշանակում է՝ ընդունելու է Նիկոլի օրակարգը․ Զոհրաբյան

«Իրավունք». Փաշինյանը ջանք չի խնայում «նեղը գցել» երբեմնի ընկերոջը

Ներքաղաքական

«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է երբեմնի ընկերներ Աշոտ Բլեյանի եւ Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները այնքան են լարվել, որ վերջինս ջանք չի խնայում, ինչպես լավատեղյակ աղբյուրն է հայտնում. «նեղը գցել» Բլեյանին` մասնավորապես իր հիմնած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը: Բանն այն է, արդեն տեւական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ-ն որոշել է կրթահամալիրի ուսուցիչների դրույքաչափերը նվազեցնել, բայց, ուշադրություն միայն կրթահամալիր, ոչ մնացած դպրոցների: Այս փաստի շուրջ պարզաբանումներ է պահանջել ինքը` Բլեյանը, սակայն, վերջինիս տվել են հետեւյալ պատասխանը`մասնավոր դպրոց ես, մնացած ծախսերը դու հոգա: Բանը հասել է նրան, որ Բլեյան` կրթահամալիրի ծնողներին առաջարկել նամակ պատրաստել եւ ուղարկել անձամբ Փաշինյանին, վերջիններս, ըստ լուրերի այդպես էլ արել են, բայց պատասխան դեռ չկա: Դպրոցական կոլեկտիվը ահազանգում է, որ եթե այս կերպ շարունակվի, ապա դպրոցը կկանգնի լուրջ ֆիննանսական խնդիրների առաջ, արդյունքում չի բացառվում, որ կրճատումներ լինեն:

Բլեյանի եւ Փաշինյանի մտերմությանը ծանոթները ապշած են, որ  Նիկոլը անցել է Բլեյանի դեմ պատերազմելուն, որովհետեւ լավ են հիշում, թե ժամանակին ինչ ծառայություններ է մատուցել է Բլեյանը իրեն, ընդհուպ 2018-ին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ