Թեհրանը կարծում է, որ Թրամփի համար «հնարավորության պատուհանը» փակվում է
ՄիջազգայինԸստ իրանական փորձագիտական աղբյուրների, ԻՀՊԿ-ի հետախուզական ստորաբաժանումը կարծում է, որ Թրամփի համար «հնարավորության պատուհանը» փակվում է...
Քանի որ Չինաստանը, Ռուսաստանը և ԵՄ-ն ավելի ու ավելի բացահայտորեն շեղվում են Վաշինգտոնի դիրքորոշումից, ԱՄՆ-ն ունի երկու տարբերակ.
«Ռազմական հարված, որը չափազանց ռիսկային է կամ համաձայնագիր, որը գործնականում նշանակում է Իրանի պայմանների ընդունում»։
Ըստ աղբյուրի, Թրամփը շարունակում է սպառնալ տարբեր գործողություններով` բլոկադա, ռազմական սպառնալիք եւ այլն: «Բայց Թեհրանը կարծում է, որ ռազմաքաղաքական բալանսն արդեն փոխվել է», եւ ամերիկյան այդ սպառնալիքները պարզապես չեն աշխատում: Ավելին` «Հեռանկարային իմաստով Թրամփի համար սրվում է ցայտնոտիկ իրավիճակը։ ԱՄՆ-ն արդեն տեւական ժամանակ է, որ ստիպված է իր նավթի ռազմավարական պահուստները նետել շուկա, որ կարողանա գնային կատաստրոֆաներից խուսափել: Սակայն ճգնաժամն արդեն սկսել է դուրս գալ սոսկ վառելիքի թանկացման ուղղությունից` սկսելով ազդել գների ընդհանուր մակարդակի վրա: Եթե միայն դա վերաբերվեր Եվրոպային, Թրամփը միայն ուրախ կլիներ: Բայց դա հարվածել է նաեւ ներամերիկյան շուկաներին` սպառողական, ֆոնդային, արդյունաբերական ուղղվածություններում եւ այլն: Ներկա փուլում այն վտանգավոր սահամնագիծն է, որի հատումը կարող է անշրջելի դառնալ Թրամփի կառավարման մոդելի համար` ստիպելով անգամ Կոնգրեսի եւ Սենատի հանրապետական մեծամասնությանը մոռանալ թիմային համախմբվածության մասին` կենտրոնանալով կորպորատիվ եւ անհատական մակարդակներով հետագա կորուստներից խուսափելու գաղափարի վրա: «Բիզնես, ուրիշ ոչինչ», եւ այդ սկզբունքի վրա անգամ հզոր իսրայելյան լոբբին չի կարողանա ազդել: Ու եթե հանրապետականենրի մոտ անգամ մասնակի` օրենսդիր պալատներում մի քանի ձայնի կարգի նման տեղաշարժ լինի, ապա դեմոկրատական փոքրամասնությունը կկարողանա վերջապես անցկացնել Թրամփի պատերազմել արգելող բանաձեւ: Դա կլինի վերջը, նման իրավիճակում Իրանը պարզապես կհրաժարվի Թրամփի հետ ամեն մի բանակցությունից` առաջադրելով պայմաններ, որոնց հետ նա սովորական իրավիճակում ոչ մի դեպքում չի համաձայնվի: Այդ զարգացումը, իհարկե, ազդելու է նաեւ Պեկինում արդեն այս ամսվա կեսերին սպասվող ԱՄՆ-Չինաստան գագաթաժողովի վրա: Թրամփն արդեն հաստատել է, որ կմեկնի, նաեւ հասկանալով, որ եւս մեկ անգամ հետաձգելու դեպքում Պեկինը կարող է դուրս գալ այդ գործընթացից` այն հրապարակավ համարելով ոչ լուրջ: Իսկ դա Թրամփի համար այնպիսի մի «ապտակ» կլինի, որից նա մինչեւ իր նախագահության վերջը դժվար թե ձերբազատվի»,- կարծում է հեղինակավոր փորձագետը:
Այսինքն, Թրամփին փաստացի մնում է մեկ շաբաթվա չափ ժամանակ, եթե միայն չի ուզում իրանական պայմանավորվածությունների հարցը եւս «տեղափոխել պեկինյան «մարտադաշտ», որտեղ առանց այդ էլ նրա դիրքերը շահեկան համարելը դժվար է»,- ամփոփում է աղբյուրը: Այսինքն, պետք է կա´մ վերսկսել պատերազմը, որից նա հազիվ է ձերբազատվել կա´մ Թեհրանի հետ պայմանավորվածության հասնել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
