Հասի մամադ լավ չի. Արթիկում վթարի զիհ դարձած 21-ամյա տղան ընտանիքի միակ զավակն էր
Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում 21-ամյա Ռոբերտ Մ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտբի Նահապետավան գյուղի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչին պատկանող քարե պարսպին, փլուզել մի հատված և կիսակողաշրջվել։
Iravunk.com-ի աղբյուրների համաձայն, ավտովթարի զոհ դարձած 21-ամյա երիտասարդը ընտանիքի միակ որդին էր, ասում են նրան մինչ վթարը զանգ է եկել.«մամադ լավ չի հասի»: Այդ զանգից րոպեներ հետո հայտնի է դարձել ողբերգական վթարի փաստը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
