Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀՅԴ նախկին պատգամավորի որդին ընտրություններին կպայքարի նաեւ ՀՅԴ-ի դեմ

Ներքաղաքական

Խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ՍՊԱՐՏԱԿ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ, պարզվում է, Գերագույն խորհրդի «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՅԴ) պատգամավորական խմբի պատգամավոր Տիգրան Կյուրեղյանի որդին է:

Ուշագրավ է, որ Կյուրեղյան կրտսերը, Հանրային հեռուստատեսության եթերում պատճառաբանելով իրենց քաղաքական ուժի ի հայտ գալը, նշում է. «Եղած քաղաքական ուժեր զզվցրել են մարդկանց»: Որդու հետ, կարծես թե, համամիտ է նաեւ ավագ Կյուրեղյանը, որը սոցցանցում ակտիվորեն տարածում է «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամների հարցազրույցները: Ըստ էության, ստացվում է, որ ՀՅԴ նախկին պատգամավորի որդին ընտրություններին պայքարելու է նաեւ հոր վաղեմի հարազատ ՀՅԴ-ի դեմ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ