Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Սահմանադրական օրենքը խախտող ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին. Հայրիկյան

Ներքաղաքական

ԱԻՄ-ը՝ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ, երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է հանձնել՝ պնդելով, որ Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը խախտող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պետք է արգելել մասնակցել խորհրդարանական ընտրություններին:

 Ըստ Հայրիկյանի` այս հարցում որոշում ընդունողը ԿԸՀ-ն է, Նիկոլենք կարող են բողոքարկել Սահմանադրական դատարանում, որտեղ հիմնականում իր մարդիկ են, բայց իր մարդիկ էլ կարող են մարդ մնալ:

ԱԻՄ-ի ներկայացրած պահանջագրով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խախտել է «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջները, հատկապես այն դրույթը, որը պարտադրում է պետական մարմիններին պատշաճ կերպով քննարկել կուսակցությունների կողմից ներկայացված հանրագրերը։ Ըստ ԱԻՄ-ի՝ իրենց կողմից վարչապետին ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը չի ենթարկվել լիարժեք եւ օրենքով սահմանված քննարկման, ինչը դիտարկվում է որպես օրենքի կոպիտ խախտում։

Այս հանգամանքը, ըստ նրանց, բավարար հիմք է համարելու, որ իշխող կուսակցությունը չի կատարել օրենքով նախատեսված պարտավորությունները, հետեւաբար չի կարող մասնակցել ընտրություններին։ ԱԻՄ-ը նաեւ շեշտում է, որ ընտրություններին մասնակցելու իրավունքը պետք է տրվի միայն այն կուսակցություններին, որոնք լիովին պահպանում են օրենքի պահանջները, եւ այս հարցում որոշում կայացնելու իրավասությունը պատկանում է ԿԸՀ-ին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ