Իրականությունից կտրվածները ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին 8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ Հովսեփյան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան Էլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը «Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց Դժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարը Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան Թող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն է

«ԱՄԵՆ ՎԱՅՐԿՅԱՆ ԶԳՈՒՄ ԵՄ ԵԶԴԻ ԵՎ ՀԱՅ ԱԶԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ». ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԵՎՐՈՊԱՅԻ ՀՆԳԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆ

Սպորտ

Վերջերս Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը հաջող հանդես եկավ Հայաստանի հավաքականը, գրանցելով աննախադեպ արդյունք։ Առաջին անգամ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեականները նվաճեցին 5 մեդալ։ Ոսկե մեդալի արժանացավ Մալխաս Ամոյանը 77 կգ ։Արծաթե մեդալ նվաճեց Սուրեն Աղաջանյանը 60 կգ ու բրոնզե մեդալ Կարեն Ասլանյանը 63 կգ, Սլավիկ Գալստյանը 67 կգ և Գասպար Տերտերյանը 72 կգ։ Թիմային պայքարում մեր հավաքականը 4-րդն էր։ Ոսկե մեդալակիր, Փարիզի ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի կրկնակի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ 5-րդ անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։ Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է Մալխասի հետ։

- Շնորհավորում ենք նախ 2025 թվականի լավագույն մարզիկ ճանաչվելու և Եվրոպայի արդեն հնգակի չեմպիոն հռչակվելու առթիվ։ 5-րդ տարին անընդմեջ Եվրոպայում անգերազանցելի ես։ Հետաքրքիր է, ինչպե՞ս տրվեց այս հաղթանակը քեզ։

- Շատ շնորհակալ եմ։ Անչափ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց 5-րդ անգամ նվաճել այս տիտղոսը։ Իսկապես դժվար տրված հաղթանակ էր սա։ Ամեն տարի էլ ավելի բարդ է տրվում, հաղթելու պատասխանատվությունն ավելի է մեծանում, սակայն ուրախ եմ, որ կարողացա ուժերս հավաքել, կենտրոնանալ ու չեմպիոնի կոչումով ավարտել Եվրոպայի այս առաջնությունը։

- Մալխաս, մինչև եզրափակիչ հասնելը երեք տպավորիչ հաղթանակ տոնեցիր, սակայն եզրափակիչը, կարծես, լարված ստացվեց։ Զոիձեի հետ գոտեմարտը ինչով տարբերվեց, նրա հետ շատ գոտեմարտեր էիր անցկացրել։

- Ճիշտն ասած, կուզենայի ավելի լավ գոտեմարտ անցկացնել եզրափակչում։ Ինձ դուր չեկավ այն գոտեմարտը, որն անցկացրի, սակայն այդ պահին ինձ միայն հաղթանակ էր հարկավոր։ Կարևոր խնդիրն այն էր, որ գորգից միայն հաղթանակով դուրս գայի։ Զոիձեի հետ բազմիցս հանդիպել էինք մրցագորգում, իրար լավ ճանաչում էինք։ Նա տեխնիկապես հարուստ ու վտանգավոր ըմբշամարտիկ է, հենց այդ պատճառով էլ փորձում էի նրա հետ մի փոքր զգույշ գոտեմարտել, որպեսզի սխալ թույլ չտայի։

- Տեղյակ եմ, որ այս ԵԱ-ից առաջ ունեցել ես առողջական խնդիր։ Հետաքրքիր է, թե ինչպես կարողացար կենտրոնանալ, հավաքվել ու մտնել պայքարի մեջ։

- Այո, այս ԵԱ-ից առաջ իրոք հիվանդացել էի տևական ժամանակ, սակայն ամեն ինչ արեցի, որ հանկարծ ինձ չխանգարի։ Աստծո հանդեպ հավատս, իմ անցած ուղու նկատմամբ հավատս ինձ ուժ տվեց այս հաղթանակի համար։ Մրցագորգում ես ամեն վայրկյան զգում եմ եզդի և հայ ազգի աջակցությունը։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար, սպասենք արդեն հաջորդ հաղթանակիդ Աշխարհի առաջնությանը ։

-Շատ զգացված եմ, կաշխատեմ արդարացնել Ձեր հույսերը, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իրականությունից կտրվածներըՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խրիպունին8 տարվա մեջ դու նոր հասկացա՞ր, թե գուցե սեփական բռնության հիմքով ես այդ հարցը բարձրաձայնում․ ՀովսեփյանԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱյսօր չդատվելն ու չկալանավորվելն է խնդիր. Կարապետ Պողոսյան«ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԴՐՎԱԾ ԷՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒՄ». ԱԶԱՏ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ, ՄԵԾԱՀ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՎԱԶԳԵՆ ԹԵՎԱՆՅԱՆԷլ մեղավորներ չեմ փնտրում… Հայտնի փաստաբանը «Իրավունքի» խնդրանքով 6 տարի անց վերապրեց դաժան պատմության էջը«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուցԴժբախտ պատահարի հետևանքով մահացած 14 ղազախ զինծառայողի դեպքից հետո պաշտոնանկ է արվել Ղազախստանի ՊՆ նախարարըՔրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանանԹող Ս․ Խաչը պահապան լինի ամենքիս. այսօր Վարագա Սուրբ Խաչի տոնն էԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Տարադրամի փոխարժեքները` այսօրԻնչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում23 տարի Արցախի հողը գրկած ապրեցիր, տղաս… Հիմա թող հողը խաղաղությամբ գրկի քեզ․ հերոս Արտուշ Արզումանյանի մայրՍաուդյան Արաբիան ստիպված է դիզելային վառելիք գնել և բենզին գնել ԵվրոպայիցՈւկրաինական աղբյուրները հայտնում են Կիևում շատ հզոր պայթյունի մասինՕրենքով գող «Զապի» փեսան փորձել է սպանել նրան. նոր սարսափազդու մանրամասներ՝ աղմկահարույց դեպքից2023 թվականին Արցախը մենակ մնաց Ադրբեջանի ու Թուրքիայի ագրեսիայի դեմ. Գագիկ ԲաղունցՏԻՄ ընտրություններ են մեկնարկել Հանրապետության չորս համայնքներում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված