Լեւոն պապը մարտահրավեր է նետում Թրամփին
ՄիջազգայինFox News-ի հաղորդմամբ՝ Հռոմի պապ Լևոն XIV-ը նախկին անօրինական ներգաղթյալին նշանակել է Միացյալ Նահանգներում եպիսկոպոսական թեմի առաջնոևդ։
Էվելիո Մենջիվար-Այալան նշանակվել է Ուիլինգ-Չարլստոնի թեմի առաջնորդ, որը ներառում է Արևմտյան Վիրջինիա նահանգի հանրապետական (կարմիր) տարածքը։ Ժամանակին նա անօրինական կերպով մուտք է գործել Միացյալ Նահանգներ՝ մեքենայի բեռնախցիկով, իսկ մինչ այդ, դեռահաս տարիքում, մի քանի անգամ փորձել էր մուտք գործել երկիր՝ փախչելով Սալվադորում պատերազմից։
Նոր եպիսկոպոսը քննադատել է ներգաղթի միջոցառումների խստացումը՝ դրանք անվանելով մարդու իրավունքների խախտում։ Թեմը պաշտպանել է նրան։
Ու հաշվի առնելով Թրամփի հակամիգրացիոն կոշտ քաղաքականությունը, սա կարելի համարել Լեւոն պապի կողմից ԱՄՆ նախագահին ուղղված մարտահրավեր` հարաբերությունների հայտնի վատթարացման ֆոնին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

