Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

Հայտնի են Հայաստանի երիտասարդ չեմպիոնները

Սպորտ

Հայտնի են 2026 թվականի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները, հայտնել է Ըմբշամարտի ֆեդերացիան։ 57 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Սաշա Պետրոսյանը, երկրորդ տեղն զբաղեցրել է Արմեն Պապիկյանը, իսկ 3-րդ տեղերը՝ Աշոտ Գյուլնազարյանն ու Արման Հարությունյանը։

61 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Գագիկ Ղազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել Սամվել Գևորգյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Տիգրան Բունիաթյանն ու Արմիկ Մուրադյանը։ 65 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Արեն Հայրապետյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Արամ Բալեյանը, երրորդ տեղերը՝ Սարգիս Մարտիրոսյանն ու Մաքսիմ Մկոյանը։

70 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Դավիթ Դավթյանը, արծաթե մեդալակիր է դարձել Իշխան Մարտիրոսյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Պապիկ Ներսիսյանն ու Սեյրան Գրիգորյանը։

74 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Վլադիմիր Ազարյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ավետիք Թութխալյանը, երրորդ տեղերը՝ Հակոբ Ղարիբյանն ու Զոհրաբ Մարտիրոսյանը։ 79 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Նիկողոսյանը, արծաթե մեդալակիր է դարձել Արտյոմ Հարությունյանը, բրոնզե մեդալներ են նվաճել Արայիկ Այվազյանն ու Սահակ Հովհաննիսյանը։

86 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Եղիշե Մոսեսյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Էդիկ Մարտիրոսյանը, երրորդ տեղերը՝ Արմեն Օհանյանն ու Սիփան Իկիլիկյանը։ 92 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Նարեկ Իկիլիկյանը, արծաթե մեդալակիր է դարձել Ավետ Ենգոյանը, բրոնզե մեդալակիր է Հրաչ Մկրտչյանը։ 97 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Հակոբ Հակոբյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրանիկ Ջաղեթյանը, երրորդ տեղը՝ Էդուարդ Խաչատրյանը։

125 կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել Հենրիկ Հայկյանը, արծաթե մեդալակիր է դարձել Հովհաննես Սահակյանը, բրոնզե մեդալակիր է Ռոման Մինասյանը։ Առաջնությունն անցկացվել է ապրիլի 29-30-ը՝ Երևանի «Դինամո» մարզահամալիրում։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ