Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար

«Հրապարակ»․ Իշխանությունը տնետուն ընկած շարքային բնակիչների «վհուկների որս» է իրականացնում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով «վհուկների որս» է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։

Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։
Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ բիզնես ունեն՝ հարկային մարմինների միջոցով կամ՝ հիմնարկի ղեկավարության։

Օրինակ, համատիրությանը կուտակած ամիսների պարտքն են պարտադրում մարել կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում եւ այլն։

Այնպես որ, ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ