Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա

«Հրապարակ». ՔՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում, լուրջ կասկածներ ունեն

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 7-ին սահմանադրական մեծամասնություն վերցնելու մասին իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների մեծախոս հայտարարությունների հետեւում, պարզվում է՝ թաքնված է իրենց շանսերի վրա խիստ կասկածող եւ պարտություն կանխատեսող շարքային կուսակցականների մի մեծ բազմություն։

Մասնավորապես, հատկապես կասկածներ ունեն ՔՊ նախընտրական շտաբի պետերը, որոնք հիմնական ձայն բերողներն են համարվում։

Ըստ մեր իշխանական աղբյուրի, շտաբի պետերն ընդհանուր «չաթ» ունեն եւ գրեթե ամենօրյա ռեժիմով այստեղ քննարկում են իրենց խնդիրները, կիսվում են իրենց կասկած-մտահոգություններով։

Չաթում է նաեւ ՔՊ նախընտրական շտաբի պետ, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը փորձում է խեղդել կասկածի որդը եւ հավատ ու ոգեւորություն փոխանցել շտաբի շարքային պետերին։

Օրերս նա մի բոցաշունչ տեքստ է գրել չաթում՝ փորձելով փարատել թիմակիցների կասկածները, վստահեցրել է, որ իրենց շանսերը շատ մեծ են, կասկած թող չունենան հաղթանակի հարցում։ Սակայն մարզային եւ տեղական շտաբի պետերը դրանից չեն մխիթարվել, քանի որ գետնի վրա են կանգնած եւ առանձին զրույցներում սկսել են դժգոհել, թե վերեւներում իրականությունից կտրված են եւ ամեն ինչ անում են, որ վիճակն ավելի վատանա՝ «իշխանությունն ինքն իր դեմ քայլեր է անում․ մե՛կ նոր անձնագրերի թեման, մե՛կ ադրբեջանցիների այցելությունը, իրենք մեզ խանգարում են, հետո մեզնից են արդյունք պահանջելու»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ