«Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ Պատմության մասին Փաշինյանի ձեւակերպումները տարակուսանք են առաջացրել անգամ պատմաբանի մոտ Կարապետյանի հայտարարությունը Մարուքյանի համար ակտուալ չէ՞ Վարչապետի մակարդակով հնչում են հրապարակային հրահանգներ, իսկ ժամեր անց իրավապահ համակարգը գործողությունների է անցնում ընդդիմադիր ուժի դեմ՝ ընտրություններից ընդամենը օրեր առաջ․ Իրավապաշտպան Մակրոնը դիմել ա Նիկոլին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ճիշտ կամ սխալ ընդդիմություն. ցավալի է անգամ, որ կա նմանատիպ խոսույթ․ Ալբերտ Մովսիսյան Առանցքային պետք է լինի հարցը՝ համախմբվում ենք, որ ի՞նչ անենք․ Սուքիասյան Մանվել Գրիգորյանի ժառանգներից, հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց

«Փաստ». Իշխանություններն ու նրանց «կից» անձինք հարստանում են, ժողովուրդը` գնալով ավելի աղքատանում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «2026 թ. մարտին 12-ամսյա գնաճը կազմել է 4,5%՝ փետրվարի 4,3%-ի դիմաց՝ շարունակելով արագացման միտումը և գտնվելով գնաճի թիրախային միջակայքի վերին սահմանից բարձր։

Անդրադառնալով վիճակագրական այս ցուցանիշին՝ «Լույս» հիմնադրամը նշում է, թե սա նշանակում է, որ բարձր տնտեսական ակտիվության պայմաններում պահանջարկի կողմից գների ճնշումները շարունակում են պահպանվել, սակայն առկա են նաև առաջարկի կողմից ճնշումներ՝ պայմանավորված տարածաշրջանային լարվածությամբ և դրա հետևանքով առաջացող մատակարարման հնարավոր խնդիրներով. «Այս պայմաններում դրամավարկային քաղաքականության պայմանները դեռևս չեն խստացվել՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է 6,5 % մակարդակում»։

Վերոնշյալ ցուցանիշն ինքնին անհանգստացնող է, սակայն բանն այն է, որ առավել անապահով խավերի համար գնաճն ավելի առարկայական ու շոշափելի է զգացվում: «Վիճակագրական» գնաճն իր մեջ ներառում է տարբեր ապրանքախմբերի գների շարժը, և շատ հաճախ ոչ առաջնային սպառման մի շարք ապրանքներ կարող են ավելի նվազ թանկանալ կամ ընդհանրապես չթանկանալ, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանան ավելի մեծ չափով: Հենց այդպես էլ գրեթե միշտ լինում է Հայաստանում, վերջին շրջանում՝ առավել ևս: Անզեն աչքով էլ նկատելի է, որ առաջին անհրաժեշտության ապրանքները վերջին տարիներին սրընթաց աճում են՝ խորացնելով հատկապես անապահով խավի առանց այն էլ ոչ բարվոք վիճակը: Իսկ եթե հավելենք, որ ապրիլի ընթացքում նոր թանկացումներ են արձանագրվել՝ վառելիքի, բանջարեղենի, մսի և այլն, ապա պատկերն առավել պարզ կդառնա: Մի խոսքով, իշխանություններն ու նրանց «կից» անձինք հարստանում են, իսկ ժողովուրդը գնալով ավելի է աղքատանում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ