Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times

«Իրավունք». Հնարավո՞ր է Սամվել Կարապետյանի թիմին խաղից արհեստականորեն հանելու տարբերակը

Մամուլի տեսություն

«Իրավունք»-ը գրում է.

«Ըստ ո­րոշ աղբ­յուր­նե­րի` իշ­խա­նա­կան թե­ւում պար­բե­րա­բար քննարկ­վում է Սամ­վել Կա­րա­պետ­յա­նի ղե­կա­վա­րած ու­ժին ընտ­րութ­յուն­նե­րից դուրս թող­նե­լու տար­բե­րա­կը: Դա հնա­րա­վոր է ի­րա­կա­նաց­նել դա­տա­րա­նի մի­ջո­ցով, ե­թե ԿԸՀ–ն նման բո­ղոք ներ­կա­յաց­նի, ա­սենք, ընտ­րա­կա­շառ­քի մե­ղադ­րա­նով: Ա­մեն դեպ­քում, այդ ուղ­ղութ­յամբ ներ­կա փու­լում գոր­ծեր պատ­րաստ­վում են, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում պատ­ժիչ մե­խա­նիզ­մը միաց­նե­լու հա­մար:

­­Սա­կայն, ինչ­պես աղբ­յուրն է նշում, դեռ հար­ցին մեծ զգու­շա­վո­րութ­յամբ են մո­տե­նում: Նախ, ա­ռա­ջի­կա­յում եվ­րո­պա­ցի­նե­րի հա­յաս­տան­յան այ­ցերն են, եւ ե­թե շտա­պեն Կա­րա­պետ­յա­նի հար­ցով, կա­րող է «ան­հար­մար բան» ստաց­վել: Երկ­րոր­դը. իշ­խա­նա­կան հա­տուկ հար­ցում­նե­րը դեռ չեն ֆիք­սում այն­պի­սի վտան­գա­վոր ի­րա­վի­ճակ, որ Կա­րա­պետ­յա­նը կա­րող է բա­ցար­ձակ հաղ­թա­նակ տա­նել: Չ­նա­յած դի­նա­մի­կան, ըստ այդ ցու­ցա­նիշ­նե­րի, նրա օգ­տին է, եւ իշ­խա­նա­կան­նե­րը ի­րենց հա­մար ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճա­կը չեն բա­ցա­ռում: Բայց նաեւ այն մտա­վա­խութ­յու­նը կա, որ կա­րող են նաեւ նման ի­րա­վի­ճա­կի հաս­նել եւ շատ ա­րագ. ե­թե Կա­րա­պետ­յա­նի վար­կա­նի­շը հաս­նի ա­ռա­վե­լա­գույ­նի, այն է` նրա օգ­տին հա­մախմբ­վեն իշ­խա­նա­փո­խութ­յուն պա­հան­ջող հիմ­նա­կան ձայ­նե­րը եւ դա ազ­դի «ձայն փո­շիաց­նող­նե­րի» ցու­ցա­նիշ­նե­րի վրա, այդ դեպ­քում ար­դեն նման ա­ռա­ջա­տար ու­ժին դա­տա­րա­նով հե­ռաց­նե­լը կա­րող է ան­գամ «հե­ղա­փո­խա­կան մասշ­տա­բի» ան­ցում­նե­րի պատ­ճառ դառ­նալ: Այ­սինքն, իշ­խա­նա­վոր­նե­րը փոր­ձում են շատ ու­շա­դիր լի­նել նման կրի­տի­կա­կան պա­հը բաց չթող­նե­լու հա­մար:

­­Բայց կա նաեւ այն վտան­գը, որ նման քայ­լով կա­րող են ան­կան­խա­տե­սե­լի ռեակ­ցիա ա­ռաջ բե­րել ար­տա­քին աշ­խար­հում: Ան­գամ եվ­րո­պա­ցի­նե­րի հետ կապ­ված չու­նեն այն վստա­հութ­յու­նը, որ չեն աղմ­կի: Ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­րա­գա­յում աղ­մու­կը շատ ա­վե­լի հնա­րա­վոր են հա­մա­րում: Իսկ ա­հա ռուս­նե­րի մա­սով վստահ են, որ մեծ աղ­մուկն ան­խու­սա­փե­լի է:

Այդ­պի­սով, «Կա­րա­պետ­յա­նի թի­մին խա­ղից ար­հես­տա­կա­նո­րեն հա­նե­լու տար­բե­րա­կը թեեւ դեռ «հե­ռու դա­րա­կում» է դրված, սա­կայն կրի­տի­կա­կան ի­րա­վի­ճա­կում, ե­թե հա­մոզ­ված լի­նեն, որ իշ­խա­նութ­յու­նը կորց­նե­լու են, շատ հա­վա­նա­կան է, որ այդ սցե­նա­րը կբե­րեն ա­վե­լի գործ­նա­կան քննարկ­ման: Այն գնա­հա­տու­մով, որ իշ­խա­նութ­յու­նը կորց­նելն ա­վե­լի մեծ վտանգ է, քան այդ սցե­նա­րից սպաս­վող բո­լոր խնդիր­նե­րը միա­սին վերց­րած»,– կար­ծում է աղբ­յու­րը»:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ