Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին «Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է «Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած Սարգսյանները Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները Ե՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումը Փաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ) Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն է Դոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ) Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։

Բա ինչո՞ւ էր այդքան ուրախ. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը՝ եղբորորդի ՆԱՐԵԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Ծիծեռնաբերդի հուշահամալիրում: «Արեւմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որեւէ տարածքային նկրտում հարեւան որեւէ երկրի նկատմամբ: Մենք իհարկե պետք է տարածաշրջանում ունենանք լավ հարաբերություններ, բայց այդ լավ հարաբերությունները պետք է չլինեն արյան վրա, պետք է լինեն արդարության հիմքով։ Թուրքիայի հետ հարաբերությունները մենք պատրաստ ենք վերականգնել առանց նախապայմանի, բայց թուրքական հասարակության հետ մենք ունենք ճշմարտության մասին խոսելու կարիք: Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են», - ասել է նա: Ճշտող հարցին, թե «հարեւան որեւէ երկրի նկատմամբ» ասելով արդյոք նկատի ունի Ադրբեջանը, եւ այս դեպքում՝ ինչ է լինելու Արցախի հետ, Նարեկ Կարապետյանն էլ ավելի ապշեցնող պատասխան է տվել. «Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը անկախ միավոր է միշտ եղել եւ Հայաստանի մաս չի կազմել»: Փաստորեն, ի՞նչ է ստացվում Կարապետյանն ու Փաշինյանն այս հարցո՞ւմ էլ են միակարծիք: Այսինքն՝ ինչ ասված է Անկախության հռչակագրում, երկուսն էլ դե՞մ են:

Նիկոլ Փաշինյանի հռչակած քաղաքացու օրվա՝ նույն է թե խորաված փարթիի առթիվ Հանրապետության հրապարակում ելույթ ունեցող աստղերի շարքում էր ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ: Բայց նա սոցցանցում այնպիսի գրառում է արել, կարծես, բոլորովին ուրիշ առիթի է եղել կամ առնվազն իրեն չէին ասել, ինչի համար են հավաքվել: «Մենք վերապրել ենք ցեղասպանություն, պատերազմներ եւ, այնուամենայնիվ, շարունակում ենք առաջ շարժվել՝ որպես առաջին ժողովուրդ, ով քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն։ Ցավը մեր սրտերում խորապես դրոշմված է՝ ինչպես դուդուկի հնչյունը, միաժամանակ, հենց սիրուց են մեր արմատները։ Մենք երբեք չենք մոռանա այն ճանապարհը, որը մեզ հասցրել է այստեղ։ Ես հպարտ եմ, որ հայ եմ, եւ անսահման շնորհակալ այս անմոռանալի երեկոյի համար՝ ինձ որպես միակ հայ արտիստի հնարավորություն տալու հանդես գալ ձեզ համար եւ կիսել իմ էներգիան ձեզանից յուրաքանչյուրի հետ», - գրել է նա։ Տպավորություն է, որ երգչուհին երգել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, ոչ թե քաղաքացու օրվա առթիվ, բայց այս դեպքում էլ հարց է ծագում՝ բա ինչո՞ւ էր այդքան ուրախ: Եվ, ի վերջո, իր մոտ հարց չի առաջանո՞ւմ, ինչո՞ւ է միայն ինքը համաձայնում հանդես գալիս այս իշխանության առաջ: Կամ գոնե գիտի՞, որ առաջինը քրիստոնեությունն ընդունած երկրում հալածում են Հայ Առաքելական եկեղեցուն՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս պետական մակարդակով:

Մեզ զարմացրեց նաեւ մեկ այլ գեղեցկուհի: «Վիցեմիսս Եվրոպա-2005» տիտղոսակիր, հեռուստահաղորդավարուհի ԼՈՒՍԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ հրապարակայնորեն հայտարարել է, որ ստիպված է խզել պայմանագիրը Հանրային հեռուստատեսության հետ։ Պատճառը, ըստ նրա, ոչ թե մասնագիտական է, այլ՝ «անձնական հարաբերությունների» դաշտից։ «Չեմ պատրաստվում գործիք դառնալ որևէ մեկի ձեռքում՝ իր անձնական հարցերը լուծելու համար», - շեշտել է ըմբոստ հայուհին եւ նշել, որ հույս ունի մի օր վերադառնալ՝ արդար աշխատանքային մթնոլորտում։ Այո, փաստորեն, հերթը պիտի հասներ անձամբ իր իրավունքների խախտվելուն, որ Լուսինե Թովմասյանը խոսեր, իսկ երբ Արցախը հանձնում էին, Եռաբլուրը եռապատկում, սկեսրայրի դեմ էլ քրեական հետապնդում իրականացնում, նա նույնքան համառորեն լուռ էր:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Համբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)Այն, ինչ տեղի է ունենում Արցախի տարածքում, մեր ժամանակների ամենամասշտաբային մշակութային ցեղասպանություններից մեկն էԴոնալդ Թրամփը Սի Ցզինպինին դիմավորեց ինքնաթիռի մոտ (Տեսանյութ)Ռուսաստանը որեւէ ձևաչափով չի դադարեցնի բանակցությունների ընթացքում ռազմական գործողությունները. Լավրովը։ՀՐԱՏԱՊ. Վարդանի շուրջ 19-ամսյա կալանքը նշանակում է արդեն հարյուր հազարավոր դոլարների հանրային միջոցների ծախսԲեռլինի օդանավակայանը հայտարարել է անօդաչու թռչող սարքի մասին տագնապ. BildՓաշինյանի սպասելիքները Նյու Յորքի այցիցԻնչ փոխեցին աշխարհում ՌԴ Պետդումայի ընտրություններըԻնչու է ՔՊ-ն դանդաղում իր որոշումների մեջ.ո՞վ կասի.... Ինչ նոտարական փաստաթուղթ է իրականում ստորագրել Հարությունյանը Բաքվի բանտումՄելանյա Թրամփը աշխատում է ՌԴ-ից և Ուկրաինայից երեխաներին ընտանիքներ վերադարձնելու նախաձեռնության վրաԻնչ-որ լուրջ բա՞ն է սպասվումՈւկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի. Ուկրաինայի արտգործնախարարԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված