37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ» Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. Ռեզայի ԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ) Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նը Ռուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ) Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ «Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումը Արցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը

Եվ այս մարդիկ այսօր պետական պաշտոն են զբաղեցնում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ «Ասենք արեցինք եւ ի՞նչ, դա ի՞նչ է տալու Հայաստանին ու ՀՀ քաղաքացուն»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա։ Ըստ նրա` եթե Հայաստանն այս մասով ինչ-որ գործողություններ անի, կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։ Այսինքն՝ երբ օտար երկրի իշխանությունները քանդում են հայկական եկեղեցի՝ մեր պատմության, հավատքի ու ինքնության խորհրդանիշը, Հայաստանից պետք է հնչի լռությո՞ւն, որովհետեւ «օգուտ» չկա՞։ Սա պարզապես քաղաքական դիրքորոշում չէ․ սա մտածողության խնդիր է։ Եթե ազգային արժանապատվությունը չափվում է միայն կարճաժամկետ «օգուտով», ապա վաղը ի՞նչը պետք է համարվի պաշտպանելի։ Մշակութային ժառանգությո՞ւնը, պատմական հիշողությո՞ւնը, թե՞ դրանք էլ են «անօգուտ» կատեգորիաներ: Եվ այս հայտարարությունը ստանում է առավել մտահոգիչ երանգ, երբ հնչում է հիմնավորումը, թե նման արձագանքը կարող է «վերակենդանացնել Ղարաբաղյան շարժումը»։ Այսինքն՝ նույնիսկ սեփական պատմության ու արժեքների պաշտպանությունը ներկայացվում է որպես վտանգավոր գործընթաց, որից պետք է խուսափել։ Եվ այս մարդիկ այսօր պետական պաշտոն են զբաղեցնում:

ՔՊ-ական պատգամավոր ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ էլ իր հարցազրույցներից մեկում պնդում է, թե մենք հիմա ունենք եւս մեկ ճանապարհ, որով կարողանում ենք ապրանք ներկրել Հայաստան. «Օրինակ, շատ կարեւոր, ռազմավարական նշանակության ապրանք՝ հացահատիկ Ադրբեջանից»: Լրագրողը փորձումէ ուղղել պատգամավորին եւ նշում է, որ Վրաստանի տարածքով է ապրանքը գալիս, ոչ թե ուղիղ, բայց Հասմիկ Հակոբյանը հակադարձում է. «Ոչ-ոչ Ադրբեջանի տարածքով ենք բերում: Ապաշրջափակումը բա ինչի՞ մասին է»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Կա՛մ սույն քայլիստուհին մարտնչող տգետ է ու չգիտի, որ Հայաստան-Ադրբեջան ոչ մի երկաթգիծ չկա` քանդված են եւ անմիջական Ադրբեջանից երկաթուղով Հայաստան որեւէ բան ներկրել հնարավոր չէ, կա՛մ թող բացատրի` ինչ նկատի ունի...»:

Զարմանք է առաջացնում նաեւ այն լռությունը, որը տիրում է բնապահպանական դաշտում: Ո՞ւր են նայում բնապահպանները, էկոակտիվիստները, երբ «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ հայտարարում է հետեւյալը. «Հայաստանի լեռները լի են օգտակար հանածուներով եւ քաղցրահամ ջրերով։ Հայ մարդը հայտնի է իր աշխատասիրությամբ եւ գիտության մեջ խորանալու ունակությամբ։ 10 տարում 80 միլիարդ բյուջե ունենալը ոչ միայն իրատեսական է, այլեւ` պարտադիր։ Մեզ անհրաժեշտ է ընդամենը խելացի օգտագործել ունեցածը, եւ 4-5 տարի հետո կունենանք արագ զարգացող, հզորացող եւ անվտանգ ապագա ունեցող Հայաստան»: Համարենք, թե Հայաստանը հարուստ է՝ լեռները լի են օգտակար հանածոներով, ունենք քաղցրահամ ջրի պաշարներ, ունենք աշխատասեր եւ գիտակ ժողովուրդ։ Բայց արդյո՞ք այդ «խելացի օգտագործումը», որի մասին խոսվում է, չի վերածվելու հանքարդյունաբերության անզուսպ ընդլայնման, անտառահատումների եւ ջրային ռեսուրսների գերշահագործման։ Որտե՞ղ է այն կարմիր գիծը, որը պետք է բաժանի տնտեսական աճի ձգտումը բնապահպանական աղետից։ Երբ հայտարարվում է, թե ընդամենը 4-5 տարի հետո կունենանք արագ զարգացող եւ հզորացող երկիր, տրամաբանական է հարց տալ՝ ինչի՞ հաշվին։ Բնապահպանների լռությունը այս համատեքստում իսկապես մտահոգիչ է. եթե այսօր չեն հնչում հարցերը, վաղը կարող է ուշ լինել պատասխաններ պահանջելու համար։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց. Ում է ՔՊ֊ն վստահել Ստեփանավանի ընտրություններում «Ժողովուրդ»Բանակցությունների ժամանակն ավարտվել է, գործողությունների ժամանակն է. ՌեզայիԻՀՊԿ-ն խոցեց հերթական տանկերը Հորմուզի նեղուցում (Տեսանյութ)Կուլիսներում ակտիվորեն քննարկվում են Թրամփի հետ հնարավոր գործարքի պարամետրերը. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյա՞նըՌուսական ուժերը լայն ճակատով անցել են Դոբրոպոլե-Կրամատորսկ մայրուղին (Քարտեզ)Այսօրվանից գիշեր ցերեկը կհավասարվեն«Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ«Ժողովուրդ». ԱԳՆ-ում զարմանք է առաջացրել նախարարի մամուլի քարտուղարին բարձր դիվանագիտական աստիճանի շնորհումըԱրցախյան գեներալիտետից ոչ մեկ մոտ չի գալիս. Ինչ են պլանավորում արցախահայերը «Փաստ». Մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումներ«Իրավունք». «Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է«Հրապարակ». Պապիկյանը նեղսրտած է հարազատ թիմիցՀամբերեք ձմեռը դուրս գանք. Ինչ է հրահանգել Փաշինյանը թիմակիցներին«Ժողովուրդ». Փաշինյանի հայտարարությունից հետո դատավորների մոտ վախի մթնոլորտ է«Իրավունք». Լավ գիտեն՝ Նիկոլը մարսողը չի. Ինչից են վախեցած ՍարգսյաններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Փաստ». Ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵ՞րբ է սպասվում արևի ամբողջական հաջորդ խավարումըՓաշինյանը հայտարարել է, որ ցանկանում է խորացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված