Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

Հայ օպերային երգիչը` ռուսական «Ձայն»-ում. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ 

Մշակութային

Ռուսական «Ձայն» հեղինակավոր նախագծի 14-րդ եթերաշրջանի գլխավոր անակնկալը դարձավ օպերային տենոր Արսեն Ստեփանյանը՝ Երեւանի կոնսերվատորիայի կարմիր դիպլոմի արժանացած, Մարիինյան թատրոնի նախկին մեներգիչը։ «Կույր լսումների» ժամանակ նրա կատարած «Nessun dorma» արիան այնպիսի զորությամբ հնչեց, որ բոլոր չորս մարզիչները՝ Վլադիմիր Պրեսնյակովը, Պելագեան, Աննա Աստին ու Իլդար Աբդրազակովը, միաժամանակ պտտեցին իրենց աթոռները։ Ավելին՝ Իլդար Աբդրազակովը նույնիսկ արգելափակեց Պելագեայի աթոռը։ «Ձայն» նախագծում ունեցած տպավորությունների, անցած ուղու եւ ապագայի ծրագրերի մասին զրուցեցինք ԱՐՍԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ 

«ՇԱՏ ՎԱՂ ԵՄ ԿՈՐՑՐԵԼ ՀՈՐՍ, ԻՆՁ ՄԵԾԱՑՐԵԼ Է ՄՈՐԱՔՈՒՅՐՍ»

— Պատմեք Ձեր ընտանիքի մասին՝ ովքե՞ր են, ինչո՞վ են զբաղվում։

— Շատ վաղ եմ կորցրել հորս։ Ինձ մեծացրել է մորաքույրս։ Մորաքույրս մասնագիտությամբ ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի էր, սակայն ամբողջ կյանքում աշխատել է Երեւանի շինմոնտաժային վարչության կադրերի բաժնի վարիչ։ Մեր ընտանիքում երաժիշտներ չեն եղել, բայց արվեստի հանդեպ սերն, իհարկե, միշտ զգացվել է։

— Ե՞րբ եւ ինչ կատարումով առաջին անգամ բեմ դուրս եկաք։

— Առաջին անգամ բեմ եմ բարձրացել 1999 թվականին՝ Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում։ Կատարել եմ «Ջան, սիրուն գարուն» երգը։

— Ինչպե՞ս որոշեցիք Ձեր կյանքը նվիրել երաժշտությանը։

— Երգել սիրել եմ դեռ մանկապարտեզից։ Մասնակցում էի բոլոր հանդեսներին եւ ինձ պարզապես չէի պատկերացնում առանց երգի։ Հիշում եմ՝ մանկապարտեզի դաստիարակս մորաքրոջս ասել էր, որ պետք է ուշադրություն դարձնի ինձ վրա, որովհետեւ, իր կարծիքով, ես ունեմ երաժշտական շնորհ։ Սկզբում մորաքույրս առանձնապես լուրջ չէր ընդունել այդ խոսքերը՝ կարծելով, թե բոլոր երեխաներն էլ երգում են։ Բայց հետո, արդեն դպրոցում, կրտսեր դասարաններում, ես նորից սկսեցի ակտիվորեն հանդես գալ բոլոր միջոցառումներին, եւ հենց երկրորդ դասարանից մորաքույրս ինձ տարավ երաժշտական դպրոց։ Այդպես էլ երաժշտությունը դարձավ իմ կյանքի անբաժանելի մասը։

— Այն չի՞ խանգարում անձնական կյանքին։

— Ոչ, ամենեւին չի խանգարում։ Ընդհակառակը՝ ընտանիքս ինձ միշտ մեծապես աջակցում է։ Ավելին՝ ես նույնիսկ կնոջս հանդիպել եմ հենց կոնսերվատորիայում՝ օպերային ներկայացման փորձերի ժամանակ։

«ՊԵՏՔ Է ՀԱՎԱՏԱՍ ՔԵԶ ԵՎ ՀՈՒՅՍ ՈՒՆԵՆԱՍ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՎՐԱ»

— Ինչպե՞ս ընդունեցին ընտանիքում Ձեր որոշումը՝ մասնակցել «Ձայնին»։

— Անկեղծ ասած՝ «Ձայնին» մասնակցելու գաղափարը հենց իմ կնոջն էր։ Սկզբում ես նույնիսկ մի փոքր դեմ էի այդ մտքին, բայց ընտանիքս կարողացավ ինձ համոզել։ Այսօր շատ երջանիկ եմ, որ լսեցի նրանց եւ ընդունեցի այդ որոշումը։

— «Ձայնում» մրցակցությունը շատ լուրջ է։ Ինչպե՞ս եք հաղթահարում նյարդային լարվածությունը նախքան բեմ դուրս գալը։

— Այո՛, մրցակցությունն իսկապես շատ լուրջ է։ Մասնակիցների մեջ կան չափազանց տաղանդավոր եւ արժանի մարդիկ։ Բայց ես միշտ ասում եմ՝ եթե արդեն որոշել ես մասնակցել, ապա չպետք է վախենաս։ Պետք է հավատաս քեզ եւ հույս ունենաս հաղթանակի վրա։ Իհարկե, բեմ դուրս գալուց առաջ ես էլ եմ հուզվում, բայց իմ դեպքում այդ հուզմունքը, հակառակը, կենտրոնացնում է ինձ եւ ուժ տալիս։ Բացի այդ, բեմ դուրս գալուց առաջ ինձ մեծ աջակցություն է ցույց տալիս կինս, եւ դա ինձ տալիս է հավելյալ վստահություն ու ներքին ուժ։

«ԱԲԴՐԱԶԱԿՈՎԸ ՓՈՐՁԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԷՐ ՏԱԼԻՍ»

— Դուք՝ Երեւանի կոնսերվատորիայի կարմիր դիպլոմով, Մարիինյան թատրոնի բեմը տեսած արտիստ, հանկարծ հայտնվում եք «Ձայն» շոուի 14-րդ եթերաշրջանում։ Չէի՞ք վախենում, որ օպերային երգիչը ժամանցային նախագծում օտար կլինի։

— Անկեղծորեն ասած՝ սկզբում շատ էի մտածում այդ մասին, քանի որ օպերային արվեստը «Ձայնի» բեմում այնքան էլ տարածված ձեւաչափ չէ։ Բայց նախորդ եթերաշրջանում եւս կային օպերային կատարողներ, եւ նույնիսկ հաղթողն օպերային երգիչ էր։ Դա ինձ մեծ մոտիվացիա տվեց, որ ես նույնպես փորձեմ ուժերս այս նախագծում։ Այդպիսով, կասկածների կողքին կար նաեւ համոզմունք, որ պետք է փորձել։

— Ձեր կատարումից հետո բոլոր չորս մարզիչները պտտվեցին։ Բայց ամենահուզիչ պահը, հավանաբար, այն էր, երբ Վլադիմիր Պրեսնյակով կրտսերը արգելափակեց Պելագեայի աթոռը՝ զրկելով նրան Ձեզ հետ աշխատելու հնարավորությունից։ Ի՞նչ զգացիք այդ պահին։

— Ինձ համար անչափ հաճելի էր, երբ «Կույր լսումների» ժամանակ բոլոր չորս մարզիչներն էլ շրջվեցին։ Առաջինը շրջվեց Իլդար Աբդրազակովը, եւ հենց նա էլ արգելափակեց Պելագեային, ինչի հետեւանքով նա այլեւս չէր կարող դառնալ իմ մարզիչը։ Իհարկե, նման զարգացումը շատ հուզիչ է ցանկացած մասնակցի համար, որովհետեւ այդ պահին հասկանում ես, որ դու մարզիչին այնքան ես դուր եկել, որ նա ցանկանում է քեզ անպայման տեսնել հենց իր թիմում։ Դա, բնականաբար, չի կարող չուրախացնել։ 

— «Կույր լսումներից» հետո Ձեզ խորհուրդներ տվեցին։ Ո՞ր խորհուրդն էր ամենաանսպասելին Ձեզ համար, եւ ո՞րն ամենաշատը կարեւորեցիք։

— Իլդար Աբդրազակովը մեր փորձերի ընթացքում ինձ շատ արժեքավոր խորհուրդներ էր տալիս, ինչի համար ես նրան խորապես շնորհակալ եմ։ Սակայն երբ հետագայում ես անցա Աննա Աստիի թիմ, բոլորին հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է շարունակվելու իմ ճանապարհը։ Նա եւս ինձ տվեց շատ հետաքրքիր խորհուրդներ, օգնեց երգել նորովի, բացահայտել նոր ժանր ու նոր ոճ։ Ես շատ ուրախ եմ, որ նրա շնորհիվ փորձեցի ինձ համար նոր մի բան։ Նրա եւ իր հրաշալի թիմի հետ աշխատելով՝ ես ավելի ազատ դարձա բեմում եւ երաժշտությունը սկսեցի զգալ նորովի:

— Ի՞նչ չափանիշներով եք ընտրել Ձեր մարզչին:

— Իլդար Աբդրազակովին ընտրեցի, որովհետեւ նրա ոճն ինձ շատ մոտ է, եւ նա օպերային երգիչ է, ինչը, բնականաբար, ինձ համար շատ կարեւոր էր։ Իսկ հետագայում իմ մարզիչը դարձավ, ինչպես ասացի, Աննա Աստին, եւ ես անչափ ուրախ ու շնորհակալ եմ նրան՝ այդ հնարավորության համար։

«ՈՐՊԵՍ ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ԶԱՎԱԿ` ԻՐԱՊԵՍ ՑԱՎ ԵՄ ԱՊՐՈՒՄ»

— Կուլիսներում ի՞նչ զվարճալի դեպքեր են եղել։

— Անկեղծ ասած, կուլիսներում այնքան էլ շատ ժամանակ չի մնում զվարճանալու համար, որովհետեւ հատկապես ուղիղ եթերների մեկնարկից հետո բոլորս արդեն լարված պատրաստվում ենք բեմ դուրս գալուն։ Բայց, իհարկե, թե՛ կուլիսներում, թե՛ բեմում, փորձերի ընթացքում լինում են տարբեր զվարճալի պահեր։ Օրինակ, պատահում է, որ արդեն պատրաստվում են քեզ բեմ ուղարկել ուրիշ մասնակցի փոխարեն, եւ դու վերջին պահին հասցնում ես ասել՝ «Ես ես եմ, ոչ թե նա»։ Այդպիսի պահերը հետո, իհարկե, ժպիտով ես հիշում։

— Ի՞նչ տպավորություններ ունեք այս նախագծից։

— Քանի որ սա իմ առաջին հեռուստանախագիծը չէ, ես իսկապես ունեմ համեմատելու հնարավորություն։ Եվ կարող եմ վստահորեն ասել, որ այս նախագիծն իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ «Ձայն» նախագծի ամբողջ թիմը՝ յուրաքանչյուր աշխատակից, իր գործի իսկական պրոֆեսիոնալ է։ Նկարահանման հրապարակում ստեղծված մթնոլորտն արվեստագետի համար չափազանց կարեւոր է, եւ հավատացեք՝ այն մթնոլորտը, որ ստեղծել են այս մարդիկ, իսկապես անկրկնելի է։ Առաջին իսկ պահից ես երախտապարտ եմ բոլորին՝ իրենց աշխատանքի եւ մարդկային վերաբերմունքի համար։

— «Ձայնից» հետո ի՞նչ եք տեսնում Ձեր առջեւ՝ ալբոմ, համերգներ, թե՞ միգուցե օպերային բեմ։

— Իհարկե, նախագծի ավարտից հետո կլինեն համերգներ, նոր ելույթներ։ Արդեն կան նաեւ հետաքրքիր նոր ծրագրեր, որոնց մասին, վստահ եմ, շատ շուտով կիմանաք։ Այս պահին դեռ հստակ չեմ պատկերացնում իմ վերադարձը օպերային բեմ, բայց, ինչպես ասում են, մարդը ծրագրում է, Աստված՝ տնօրինում։

— Եվ վերջում, լինելով Հայ առաքելական եկեղեցու զավակ, մշակույթին նվիրված մարդ եւ Ձեր իսկ ներկայությամբ բազմաթիվ բեմերում մարդկանց հիշեցնելով հայի տեսակի ու գենի մասին, ի՞նչ կարծիք ունեք Հայաստանում տիրող իրավիճակի մասին։

— Որպես հայ եկեղեցու զավակ` իրապես ցավ եմ ապրում եւ վստահ եմ, որ Աստծո օգնությամբ ամեն բան կկարգավորվի։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ձախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված էՎանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին«Ժողովուրդ». Հերթական մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներՆեթանյահուն շատ ծանր հարված ստացավ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված