И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել

«Փաստ». Անվճար համերգ լսողներին չպետք է շփոթել ընտրազանգվածի հետ

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Կիրակնօրյա հրապարակային համերգի հետ կապված իշխանությունները ցույց են տալիս կադրեր, որ հրապարակը լեփ-լեցուն էր: Հպարտանում են: Տարբեր կադրեր կան տարբեր ռակուրսներով: Լավ, ընդունենք՝ լեփ-լեցուն էր: Ասենք՝ մի 30 հազար մարդ կար:

Հա, բայց բեմից ելույթ էին ունենում արտիստներ, որոնց որևէ այլ համերգի համար էլ կարող էր այդքան մարդ հավաքվել հրապարակում, ով էլ դա կազմակերպեր՝ իշխանությունը, ընդդիմությունը, թե որևէ պրոդյուսերական կենտրոն:
Դեռ մի կողմ թողնենք, որ նշված հրապարակում քիչ չէին օտարազգի աշխատանքային միգրանտները, զբոսաշրջիկները, նաև դեռահասները, որոնք ընտրության իրավունք չունեն: Ընդհանուր առմամբ, քանի մարդ էլ լիներ հրապարակում, այդ մարդկանց ոչ մի դեպքում չպետք է շփոթել ընտրազանգվածի կամ էլեկտորատի հետ:

Ցանկացած ուժ (ուժեր), որ ցանկանում է ընտրություններում հաջողության հասնել, պետք է ստանա (ստանան) 600 հազարից 800 հազար ձայն: Եթե նույնիսկ ընդունենք, որ հրապարակում բոլոր 30 հազարն էլ Նիկոլ Փաշինյանի ընտրող են (չնայած, ինչպես նշեցինք, դա անհնար է), միևնույնն է, ընտրություններին մասնակցելու է մոտ 1,4-1,5 մլն մարդ: Իհարկե, մյուս կողմից՝ նաև մեծ սխալ կլինի, եթե ընդդիմադիրները սկսեն մտածել, թե անկյալ վարկանիշով իշխանությունն էլեկտորատ չունի: Չի՛ լինում այդպես: Խնդիրն այն է, թե որքան ունի: Ու ընդդիմության հիմնական աշխատանքային ուղղությունն այն պետք է լինի, թե ինչպես անեն, որ հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին, որ ընտրության մասնակիցների ճնշող մեծամասնությունը մերժի գործող իշխանությանն ու նախապատվությունը տա հիմնական ընդդիմադիր ուժերից մեկնումեկին: Սա է հիմնականը: Այլ ոչ թե այն, թե ում կազմակերպած համերգին քանի հոգի եկավ: Համերգ է, նայում ու լսում են, էլի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ