Այսօր ուշ երեկոյան Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի, ջերմաստիճանը կնվազի․ Սուրենյան
Միջերկրական ծովի շրջաններից հերթական ցիկլոնը կներթափանցի այսօր ուշ երեկոյան ժամերին և ՀՀ տարածքի վրա կպտտվի առաջիկա 5 օրերի ընթացքում։ Հայտնել է Գագիկ Սուրենյանը։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-29-ին աստիճանաբար կնվազի՝ 4-6 աստիճանով, ապրիլի 30-ին և մայիսի 1-ին նույնքան կբարձրանա։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝