Թրամփի անվտանգության ծառայությունը նորից լիովին ձախողվեց
ՄիջազգայինԻնչպես արդեն տեղեկացրել ենք, Թրամփին շտապ էվակուացրել են Վաշինգտոնում անցկացվող միջոցառման ժամանակ արձակված կրակոցների պատճառով (https://iravunk.com/?p=339249&l=am)։
Բայց ահա, տեղից կադդերը ցույց են տալիս, որ նախագահի անվտանգության ծառայությունն այս դեպքում եւս, ինչպես հայտնի մահափորձի ժամանակ, լիովին ձախողվել է (Տեսանյութում):
Այսպես,փոխնախագահ Ջ.Դ. Վենսին տարհանում են շատ արագ. նրան պարզապես ուժեվ արագորեն հանում են տեղից, եւ փոխնախագահն էլ, նույնքան արագ կողմնորոշվելով, շտապում է կատարել անվտանգության հրահանգները։
Մինչդեռ, երբ արդեն Վենսը հասցրել էր դուրս գալ դահլիճից, քիչ հեռվում նստած Թրամփի շուրջ դեռ խմբված էին անվտանգության աշխատակիցները` թորձելով նրան տեղից հանել: Ու դա հերթք չէ, դեռ թողնում են, որ նախագահը սայթաքի եւ ընկնի: Հետո բարձրացնում եւ դահլիճից դուրս են հանում Վենսի հեռանալուց մոտ 20 վայրկյան անց:
Նման իրավիճակում 20 վայրկյանը դա հսկայական մեծություն է: Այդ ժամանակահատվածում հնարավոր էր մի քանի հարյուր կրակոց կամ մի քանի շա-ժական հրթիռ արձակել նախագահի ուղղությամբ: Ու հաշվի առնելով, թե ինչպես են փոխնախագահին միանգամայն օպերատիվ կերպով էվակուացնում, արդեն հարցեր են առաջացել, թե Թրամփի այդ ուշացման պատճառն իրո՞ք ձախողումն էր:
Ահա այս ֆոնին, իրանական աղբյուրները հետաքրքիր միտք են հուշում: Ըստ այդմ, որ Թրամփը սկսել է հանգել այն մտքին, որ Իրանի հարցով ուժային կամ պարտադրանքային լուծման չի կարող հասնել եւ պետք է ռեալ կեմպրոմիսի գնալ: Եվ այս հարձակումը եկավ նրան հիշեցնելու, որ ԱՄՆ նախագահը միանգամայն խոցելի է, առավել եւս, երբ նրան պաշտպանողները «պատահաբար» կարող են այսպես ձախողվել:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

