Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու

«Ժողովուրդ». Հեղուկ գազի գների նոր թռիչքը իշխանությունների բացահայտ ձախողման հերթական ապացույցն է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում հեղուկ գազի գնի հերթական թանկացումը ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև իշխանությունների բացահայտ ձախողման հերթական ապացույցը։ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը ահազանգեր է ստացել վարորդներից․ գինը հասել է 250 դրամի՝ դառնալով հերթական հարվածը, առանց այն էլ ծանրաբեռնված քաղաքացիների համար։

Սակայն առավել մտահոգիչը ոչ թե գնի բարձրացումն է, այլ այն փաստը, որ այս իրավիճակը վաղուց արդեն դարձել է «նորմալ»՝ իշխանությունների լուռ համաձայնությամբ։ Հեղուկ գազի շուկայում տիրող քաոսը շարունակվում է ամիսներ շարունակ, իսկ պատասխանատու պաշտոնյաները ոչ միայն չեն լուծում խնդիրը, այլ կարծես ընդհանրապես դուրս են մնացել գործընթացից։

Հենց այստեղ են ի հայտ գալիս ոլորտի պատասխանատուները՝ Գեղամ Գևորգյան և Գևորգ Պապոյան, որոնց գործունեությունը ավելի ու ավելի է հայտնվում հանրային քննադատության թիրախում։ Փոխանակ շուկան կարգավորելու և վերահսկելու՝ նրանք փաստացի թույլ են տվել, որ այն վերածվի անկառավարելի դաշտի, որտեղ գները որոշվում են ոչ թե տնտեսական տրամաբանությամբ, այլ անհասկանալի պայմանավորվածություններով։

Այս ամենը ոչ թե պատահականություն է, այլ համակարգային անգործության հետևանք։ Եվ երբ պաշտոնյաները լռում են կամ սահմանափակվում ձևական հայտարարություններով, այդ լռությունը ընկալվում է որպես համաձայնություն ստեղծված իրավիճակի հետ։

Ի վերջո, հարցը դրվում է կոշտ․ եթե պատասխանատու մարմինները չեն կարողանում վերահսկել կենսական նշանակության շուկաներից մեկը, ապա ինչո՞վ են զբաղված։ Եվ որքան ժամանակ պետք է քաղաքացին շարունակի վճարել այդ անգործության գինը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ