⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը Կասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Պուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադր Մոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյուն Ուկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ «Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակ Ռուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ) ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն Ադրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում է

Ի՞նչ ասես, աշխարհ կանգնի իջնող կա. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Քաղաքական բառապաշարն այնքան ողբալի վիճակում է, որ արդեն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆ է սկսել խիստ դատապարտելի համարել Նիկոլ Փաշինյանի կողմից «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» ընտրողներին «շուն ու շանգյալ» անվանելը։ «Այն, որ «Ուժեղ Հայաստանից» ինչ-որ տասովշիկ իրեն ենթարկեցված ընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ», որեւէ կերպ չի արդարացնում Նիկոլ Փաշինյանի կողմից դա կրկնելը: Բոլոր ընտրողներն էլ մեր սիրելի հայրենակիցներն են։ Եթե ոմանք ընտրակաշառք են վերցնում, ապա պետք է բռնվեն ու դատվեն եւ ոչ «շուն ու շանգյալ» անվանվեն», - նկատում է Իոաննիսյանը։ Ինչ խոսք, կարելի է այստեղ նույնիսկ ապշել, թե որքան արդարացի է Իոաննիսյանը, բայց սա էլ կարճ տեւեց: Նա լրացում է կատարել իր գրառման մեջ եւ հավելել. «Փաշինյանը քիչ առաջ հստակեցրեց, որ ոչ թե ինքն է այդ ընտրողներին որակում որպես «շուն ու շանգյալ», այլ, քանի որ հայտնի տասովշիկը այդպես է որակել, ինքը կարծում է, որ այդ ուժերը իրենք իրենց ընտրողներին համարում են «շուն ու շանգյալ» եւ «բոշա», իսկ Հայաստանում այդքան մարդ չկա, որ կինքնաիդենտիֆիկացվի որպես «շուն ու շանգյալ» եւ «բոշա»։ Ի՞նչ ասես, աշխարհ կանգնի իջնող կա:

Իսկ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը, որը պատրաստվում է մասնակցել ընտրություններին, եւս մեկ անգամ հայտնվել է անհարմար իրավիճակում: Կրկին պարզվում է, որ նրանք բոլորովին էլ բոլորին դեմ չեն: Քաղակտիվիստ Հայկ Աթոյանը սոցցանցում հրապարակել է «Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ցուցակից ՄԵԼԻՔ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ լուսանկարները, որտեղ երեւում է, որ վերջինս մասնակցում է «Վարչաբենդի» համերգին եւ ջերմ ֆոտոշարք է արել ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների, այդ թվում՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ: «Այսուհետ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կանվանափոխվի՝ «Վարչաբենդի բեմ եմ» կուսակցության: Նիկո՛լ, էլի ստի վրա բռնվեցիք, վե՞րջ, թե՞ նոր բան եք մտածելու...», - գրել է Աթոյանը:

Ոչ պակաս զարմանալի է Երեւանի Ներքին Չարբախ թաղամասում ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԻ անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի արարողության ժամանակ, հայտնի մարզիկի շողոքորթությունը Փաշինյանին։ «Ես ձեզ աշխարհի չափ շնորհակալ եմ… Պարոն վարչապետ ձեզ բոլորը սիրում են, որովհետեւ դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»,–ասել Է Աբրահամը: Անդրադառնալով լայն արձագանք գտած այս հայտարարությանը՝ փաստաբան Րաֆֆի Ասլանյանն ընդգծում է. «Ինչո՞ւ եք զարմանում, երբ Արթուր Աբրահամը ՀՀ վարչապետի նկատմամբ նման բացահայտ քաղաքական ուղղվածությամբ հաճոյասեր վարքագիծ է դրսեւորում։ Աբրահամը երբեք Հայաստանի դրոշի ներքո որեւէ Եվրոպայի, աշխարհի առաջնություն, Օլիմպիական խաղեր չի հաղթել, մեդալակիր չի դարձել, իմ հիշելով՝ որոշ ժամանակ ՀՀ բռնցքամարտի հավաքականի կազմում եղել է, սակայն երեւելի հաջողություն չի ունեցել, գերազանցապես պարտվել է։ Նա այլ երկրի պրոֆեսիոնալ, կոմերցիոն ռինգում է իր հաջողությունները գրանցել, փող է աշխատել, որը բոլորովին այլ բան է, ինչ խոսք՝ նաեւ հային ճանաչում է բերել։ Իսկ հիմա ապիկար իշխանության ձեռքով, նրա անունով մարզահամալիրի կառուցմամբ նա հավասարեցվում է Ալբերտ Ազարյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Արթուր Ալեքսանյանին եւ հայրենիքի դրոշը Օլիմպիական, աշխարհի հարթակներում վեր ծածանած, ՀՀ հիմնի ներքո բոլոր ազգերին ոտքի հանած մեր լեգենդար մարզիկներին։ Աբրահամն, իհարկե, կարող է «գլուխը կորցնել» դրանից»։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Պարոնյանի թատրոնն ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկըԿասկադի երկնքում՝ «Տիեզերական Ճամփորդություն». մեկնարկեց «ՀԱՅ ՖԵՍՏ»-ըՇՏԱՊ. Մինչեւ քրեական պատասխանատվության հարցի պատշաճ լուծումը, անձի հանձնումը պետք է հետաձգվի. Հայտնի փաստաբանը ադրբեջանցի զինվորի վերաբերյալ Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունըՊուտինը պարզաբանել է, թե որ դեպքում Ռուսաստան միջուկային զենք կգործադրՄոսկվայի մոտ գտնվող քիմիական գործարանում տեղի են ունեցել երեք հզոր պայթյունՈւկրաինան ունի միջին հեռահարության անօդաչուների անհրաժեշտ քանակի միայն 14%. WSJ«Կիևի ուրվականը» կործանիչը ոչնչացվել է ռուսական բանակի վրա հարձակվելու փորձի ժամանակՌուսական բանակը սկսել է հարվածներ հասցնել Կիևի կամուրջներին (Տեսանյութ)ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություննիկոլի բանաձևն է հայը մեղավոր է ադրբեջանցին՝ երբեք. Աննա ՄկրտչյանԱդրբեջանական կողմը հաստատում է՝ իրենց անհետացած զինծառայողը Հայաստանում էՊայմանագրային զինծառայող է մահացելՌԴ-ում մտահոգված են TRIPP-ի շուրջ ամերիկյան մասնավոր ռազմական ընկերությունների հնարավոր հայտնվելովՌուսաստանն արտաքսել է հունգարացի մի շարք դիվանագետներիԼոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում ուղևորը կծել է բորտուղեկցորդուհուն և իր կողքին նստած կնոջըԱդրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաԱդրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾԼսի՛, Փաշինյան, երբ ասացիր՝ «ՀՀ-ի կառավարությունը ես եմ», դա իշխանությունը յուրացնելու հոդված է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված