Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Չի կարելի նույն արտադրամասում միաժամանակ արտադրել ե՛ւ բելգիական թանկ շոկոլադ, ե՛ւ գոմաղբ. Աշոտյան

Ներքաղաքական

ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմում երկու բաղադրիչ է տեսնում՝ քարոզչական ու քաղաքական։

— Քարոզչական բաղադրիչը միշտ չէ, որ առնվազն ադեկվատ է ե՛ւ մարդկային, ե՛ւ բարոյական, ե՛ւ քաղաքական իրականությանը, քաղաքական թիմից նման խնդիրներ չեմ տեսել, հուսով եմ՝ չեմ տեսնի: Քաղաքական թիմը որակյալ քաղաքական կոնտենտ է տալիս, քարոզչական թիմը՝ քաղաքական կոնտենտ չի տալիս: Չի՛ կարելի նույն արտադրամասում միաժամանակ արտադրել ե՛ւ բելգիական թանկ շոկոլադ, ե՛ւ գոմաղբ, չի հասկացվում։ Չգիտեմ՝ իրենք մեզնից ինչ են ուզում, մենք իրենցից երկու բան ենք ուզում՝ դադարեն թիրախավորել ՀՀԿ-ին՝ Սերժ Սարգսյանին ու իմ ընկերներին, հակառակ դեպքում՝ ստանալու են պատասխաններ, երկրորդ՝ ուզում ենք, որ իրենք անցնեն խորհրդարան։ Այսինքն՝ ուզում ենք յան տան մեզնից եւ անցնեն խորհրդարան:

Ինչ վերաբերում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի՝ ընդդիմության համատեղ հանրահավաք անցկացնելու առաջարկին, ավելի լավ օր, քան մայիսի 4-ը, երբ Երեւանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, դժվար է մտածել, հենց գագաթնաժողովին զուգահեռ միասնական ընդդիմադիր հանրահավաք անցկացնելը շատ տրամաբանական ու բնական կլինի։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ