Спрячь за высоким забором батьку - Выкраду вместе с забором. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի**
ԴԱՍԱԿԱՆ
(ԶԵԼԵՆՍԿԻՆ` ՊՈՒՏԻՆԻՆ, ԼՈՒԿԱՇԵՆԿՈՅԻՆ ԱՌԵՎԱՆԳԵԼՈՒ ԱԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Спрячь за высоким Забором батьку - Выкраду вместе с забором.
**
ՀԱՄԸ ԲԵՐԱՆՆԵՐՆ Ա ՄՆԱՑԵԼ
(«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԴԻԼԻՋԱՆԻ ԹՈՒՆԵԼԸ ԳՈՎԵՐԳԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՎԵՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` Ռոբն իր թիմին Լոռու մարզ թունելով տարել ա, թունելով էլ բերել ա։
**
ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ
(ԻՍՐԱՅԵԼԻ ԶԻՆՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՐԱՎԱՅԻՆ ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԱՐՁԱՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՊԱՀԸ ՆԿԱՐԱՀԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հստ թեոլոգների` եթե հաշվի առնենք, որ այդ ստահակի նախնիները Հիսուս Քրիստոսին խաչի հանեցին ու սպանեցին, ապա զարմանալու բան չկա։
**
ԱՆԱՍՆԱՖԵՐՄԱ
(ՉԱԼԱԲՅԱՆԻ` «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ անասնաֆերմայի մասնագետների` վերոնշյալ երեւույթը, ով իր կասկածելի գործունեությամբ գումար կթելու հատկություն ունի, Թաթոյանին կթելու անհաջող փորձից հետո` հիմա էլ հայտնվել է «Տաշիրի» ֆերմայում։
**
ԿԱԴՐԵՐՆ ԵՆ ՈՐՈՇՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ
(ՍԱՐԻԿԻ ԿՈՂՄԻՑ` ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԵՐԳԸ ՊՐԱՎԱԼ ՏԱԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ականատեսների` Նիկոլը այնպես է զայրացել, որ որոշել է Սարիկին հանի ՀԷՑ-ի Գյումրու մասնաճյուղի պետի պաշտոնից, «Լեռնիկ» անունով մեկին դնի։
**
ՔՊ-Ի ԿՈՎԿԱՍՅԱՆ ՎԱԳՐԸ
(ՄԵԿ ՏԱՐՈՒՑ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԻՑ ԲՈՄԺ ԿԴԱՌՆԱ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Բրիտանիայի դեսպանատան, Նիկոլը ժամանակակից հայկական Ռոբին Հուդն է։ Միլիարդատերից խլում է, ժեխերին ուրախացնում եւ այն ՔՊ-ականներին բաժանում` որպես պարգեւավճար։
**
ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԵՌԱՎ, ԸՆԿԵՐՆԵՐ
Ամուսնությունների պալատից հայտնում են, որ Չալաբյանի եւ Թաթոյանի ամուսնալուծությունից հետո Թաթոյանի թռչող թեւերից կոտոշներն ու սմբակները մնացին։
**
ՀՈՒՄԱՆԻԶՄԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
Սոցապնախարարությունից հայտնում են, որ Աննա Հակոբյանը վերադարձել է Նիկոլի մոտ, քանի որ չէր կարողանում տանել նրա խեղճ, սոված, ավտոբուսներում կուկուռուզ եւ պեռաշկի ուտելը։
