Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ

«Հրապարակ»․ Փաշինյանը շան լափ է թափել գյումրեցի ՔՊ–ականների վրա

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։

Հատկապես, զայրացել է նրանից, որ Գյումրուց եւ հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երեւանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։

Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:

Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք է գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ