«Ժողովուրդ». Ե´վ իշխանություններւ ե´ւ ընդդիմադիրները կարծում են, որ մի ուժ միայնակ չի հավաքելու 50+ տոկոս ձայները
Մամուլի տեսություն«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս օրերին և իշխանությունը, և ընդդիմությունը ներքին հարցումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում՝ կապված հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ։
Ներկայացված պատկերը խոսում է քաղաքական դաշտում խորացող բևեռացվածության և վստահության ճգնաժամի մասին։ Թեև գործող իշխանությունը շարունակում է պահպանել հարաբերական առաջատար դիրք, ակնհայտ է, որ այդ աջակցությունը բավարար չէ միանձնյա կայուն կառավարում ձևավորելու համար։ Սա նշանակում է, որ հնարավոր են կոալիցիոն բանակցություններ կամ երկրորդ փուլ։
Ընդդիմադիր դաշտում նկատվում է մասնատվածություն․ շատ ուժեր, որոնք ունեն որոշակի աջակցություն, բայց ոչ անցողիկ շեմը հաղթահարելու չափ, չեն միավորվում, չեն խոշորանում՝ նվազեցնելով իշխանափոխության հավանականությունը «մեկ ուժի միջոցով»։
Ընդհանուր առմամբ, ձևավորվող քաղաքական միջավայրը հուշում է, որ առաջիկա ընտրությունները կարող են չտալ հստակ հաղթող, փոխարենը ստեղծելով բարդ և բանակցային քաղաքական փուլ, որտեղ որոշիչ դեր կունենան ոչ միայն թվերը, այլ նաև հետընտրական դաշինքները և քաղաքական ճկունությունն ու սպասվող զարգացումները՝ այդ թվում ձերբակալությունների տեսքով»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում