Զելենսկին, փաստացի, դուրս է նետում Թրամփին ուկրաինական բանակցություններից
ՄիջազգայինԶելենսկին հայտարարեց, որ Թրամփը չի կարող լինել Ուկրաինայում խաղաղության երաշխավորը։ «Օրինակ, ԱՄՆ-ն ասում է «նախագահ Թրամփ»։ Նախագահ Թրամփը այստեղ է ևս 2.5 տարի, և ի՞նչ ենք անելու հետո»,- ասել է Զելենսկին։
Նա նաև կրկին հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասից։
«Նրանք ուզում են, որ մենք լքենք Լուգանսկի և Դոնեցկի մարզերը։ Դե, իհարկե, ռազմավարական առումով սա կորուստ է մեզ համար։ Ամրացված կառույցները, պաշտպանության գիծը, մենք անկասկած թուլանում ենք»,- պնդում է նա։
Զելենսկին նաև կոչ արեց «սենսացիա չստեղծել» Ուիտկոֆի և Քուշների՝ Կիև կատարած նախկինում հայտարարված, բայց դեռևս չիրականացված այցից։
«Սա ոչ թե մեզ է պետք, այլ նրանց»,- ծաղրում է Զելենսկին։
Նա նաև մեղադրեց Ուիտկոֆին և Քուշներին «Ուկրաինային անհարգալից վերաբերվելու» մեջ։ «Անհարգալից է գնալ Մոսկվա, բայց չգալ Կիև», - ասաց Զելենսկին։
Կարճ ասած, Զելենսկին սրաբով հրաժարվում է Թրամփի միջնորդությունից: Իսկ սա, իհարկե, նաեւ այն վիճակի պատճառով է, որում Թրամփը հայտնվել է Իրանում: Բայց անկախ պատճառներից, հիմա պատասխանի հերթը Թրամփինն է. եթե հաջողվի նրան բառացիորեն դուրս նետել բանակցային գործընթացից, դա ԱՄՆ նախագահի համար կդառնա հերթական ծանր հարվածը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

