Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25 ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին Այս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակ Մարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. Սպերցյան Փաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտ Ոչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրները Իրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց Բաքվին Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարար «Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու» «Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրում

«ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՏԱՂԻ ՄԱՐՏԻ Է ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ԲԱԶՄԱԿԻ ԱՆԳԱՄ ՇԱՏ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ԴԵՄ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՀԱՄԼԵՏ ԲԱԴԱԼՅԱՆ

Հասարակություն

Այսօր, ապրիլի 19-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ՀԱՄԼԵՏ ԳԱԳԻԿԻ ԲԱԴԱԼՅԱՆԻ ծննդյան օրն է, կդառնար 25 տարեկան։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել հարազատներ, ընկերներ, որդեկորույս ծնողներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Անմահ հերոսի մայրը տիկին ԿԱՐԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում պատմեց.

- «Համլետս ծնվել է 2001 թվականի այս օրը ապրիլի 19-ին, Երևանում, ստացել է միջնակարգ կրթություն։ Զինվորական ծառայության է անցել Մուղնու զորամասում, որտեղ տիրապետել է «իգլա» զինատեսակին։2019 թվականի հոկտեմբերի 25֊ին, տեղափոխվել է Մեղրի, Ագարակի զորամաս, նշանակվել զենիթահար։ Ծառայողական պարտականությունները կատարել է ճիշտ, ժամանակին ու պատշաճ մակարդակով։ Զինվորական կոլեկտիվում ցուցաբերել է ընկերասիրություն, գթասրտություն։ Բնավորությամբ զուսպ էր, հավասարակշռված, պահպանել է զինվորական բարեկրթության կանոնները։ Թանկագին որդիս, շատ մեծ պատիվ էր համարում կրել զինվորական համազգեստը, մշտապես շատ կոկիկ, մաքուր, հարդարված վիճակում։ Ֆիզիկապես առողջ էր։ Մասնակցել է չարաբաստիկ 2020 թվականի Արցախյան 44֊օրյա ահաբեկչական պատերազմին։ Հոկտեմբերի 2-ից մինչև 12֊ը, արիաբար մարտնչել է Ջրականի շրջանում, ապա հոկտեմբերի 21֊ից նոյեմբերի 1֊ը, մարտը շարունակել է Նռնաձորի շրջանում, 44 մարտական դիրքում։ Նոյեմբերի 1֊ին, զինակից ընկերների հետ կատաղի մարտի է դուրս եկել բազմակի անգամ շատ հակառակորդի դեմ։ Չցանկանալով կատարել նահանջի հրամանը, ընկերների հետ մնում է դիրքում, որպեսզի իրենց մյուս ընկերներին կարողանան դուրս բերել շրջափակումից։ Անմահացել է նույն օրը նոյեմբերի 1֊ին, հայրենիքի պաշտպանի սուրբ մահով, նրա հետ անմահացել են նաև երեք զինակից ընկերները ու 7֊ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորում։ Որքան էլ ժամանակ անցնի, ցավը մնում է ցավ ու երբեք չի սպիանում»։ Շարքային Համլետ Բադալյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» և «Ֆիդայապետ Անդրանիկ» մեդալներով։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ...

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երևանի դպրոցներից մեկում աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտ և սպիտակ փոշենման զանգվածՄեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն ԱշոտյանԵՄ-ն բավարար արդյունավետությամբ չի մեծացնում պաշտպանական ներուժը. զեկույցՁախողվեց մեր պետության զավթման ծրագիրը. Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ումՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 25ՔՊ-ական «ցարի բոգը» բախվել է արդարադատության պատին ՄԱԿ-ի բարձր ամբիոնից Սերժ Սարգսյանի բոլոր ելութները սպասարկել են Հայաստանի, Արցախի ու հայ ժողովրդի հավաքական շահը. ՇարմազանովԱյս գիշերվանից Երկիրը գտնվում է հզոր մագնիսական փոթորկի մաքսիմալ ազդեցության տակՄարզաշապիկի գույնը կապ չունի, խաղում ենք մեր երկրի համար. ՍպերցյանՓաշինյանը վերջնականապես Հայաստանը դարձրեց Ռուսաստանի եւ Եվրոպայի համար մարտադաշտՈչ ֆուտբոլիստներն են հանդես գալ Հայաստանի հավաքականում և ինչպես կլուծվեն կադրային խնդիրներըԻրանն ուղիղ տեքստով սպառնալիք հղեց ԲաքվինՌուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա առաջիկա ամիսներին. Դանիայի պաշտպանության նախարարԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Լիլիթ Թադեւոսյանը պաշտոնը «ժառանգություն է թողնելու»«Ժողովուրդ». «Վեոլիա Ջուր»-ը պետք է հետաքրքրեր պետական մարմիններին, բայց չի հետաքրքրումՖրանսիան այլևս չի կարող ֆինանսական օգնություն ցուցաբերել Ուկրաինային. Լը Պեն«Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը«Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ«Հրապարակ». Հայկ Սարգսյանի ճակատագիրը որոշված է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված