Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Ծնողները միաբերան ասել են՝ խնդրում ենք էս մարդուն պահեք, մենք իր աշխատանքից գոհ ենք, մենք իրեն սիրում․ Ավինյանը՝ երաժշտական դպրոցի տնօրենի մասին Խցանման մեջ մնալիս մեծ աղմուկ բարձրացրեք, որ ձայնը հասնի նրանց, որոնք պարտավոր են ուղեղներն աշխատացնել. Աննա Հակոբյան (տեսանյութ) Հայտնի է ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի հոգեհանգստի օրն ու վայրը Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԺ նիստ՝ ուղիղ Լույս չի լինի Նոյեմբերի 16. Օրվա խոսք «Ջարդ» ու իրական санта-секрет. Ինչ է սպասվում Կառավարությունում Ուկրաինայի հետ սահմանին գտնվող բելառուսական զորքերը բերվել են լիակատար մարտական ​​պատրաստության

Ով է արցախահայերի պոտենցիալ ֆավորիտ թեկնածուն. Քաղաքագետը բացում է փակագծերը

Հանդիպում

Արցախցի մեր հայրենակիցները ահազանգում են, որ խոչընդոտվում է նրանց ընտրելու իրավունքը, որ քաղաքացիություն ստանալու համար տրված դիմումները ամիսներով անպատասխան են մնում։ Նախ այս մասին ի՞նչ կասեք եւ որքանո՞վ են իրականությանը համապատասխանում տարածված լուրերն առ այն, որ արցախցիների ձայները բացառապես Ռոբերտ Քոչարյանին են գնալու հետաքրքրվել ենք արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանից, ով նկատեց.

-Այո, որ ձեզ հասած տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ես ինքս էլ իմ շրջապատում ունեմ բազմաթիվ արցախցիներ, որոնք համապատասխան կարգով պահանջվող փաստաթղթերն ու դիմումը ներկայացրել են և արդեն ընդհուպ մինչև 6 ամիս սպասում են ՀՀ քաղաքացիություն ստանալուն, պետք է նշեմ, որ ինքս ստացել եմ այն 2 տարի առաջ և ամբողջական գործընթացը տևել էր ոչ ավել, քան 2 ամիս, ընդ որում դրանից հետո արցախահայության քաղաքացիության տրամադրման գործընթացը էլ ավելի էր պարզեցվել։ Կան մի շարք օբյեկտիվ հիմքեր մտածելու, որ գործընթացի փաստացի ժամանակավորապես կասեցումը, կամ սառեցումը ուղղորդված է քաղաքական իշխանության կողմից սպասվող խորհրդարանական ընտրություններին արցախահայությանը մասնակցելու հնարավորությունից զրկելու նպատակով, հաշվի առնելով վերջիններիս հակաիշխանական դիրքորոշումները։ Ինչ վերաբերում է արցախահայերի պոտենցիալ ֆավորիտ թեկնածուին, ապա կարծում եմ այդքան էլ միանշանակ չէ թե ում է ավելի շատ վստահում մեծամասնությունը, համենայնդեպս իմ շրջապատի արցախցիների տրամադրությունների վերլուծությունը վկայում է, որ ընդդիմության շարքում երկրորդ նախագահը շատ քիչ վստահություն է վայելում մյուսների համեմատ, բայց նաև զերծ կմնամ ավելի ռեյտինգային ընդդիմադիր կոնկրետ թեկնածուների անուններ հրապարակելուց։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ