Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

ՀՀ-ում պահանջարկ ունեցող օնկոլոգիական դեղերի մեծ մասը գրանցված չէ. Ահազանգ

Առողջապահական

«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ Հայաստանում պահանջարկ ունեցող օնկոլոգիական դեղերի մեծ մասը գրանցված չէ.

- Բժիշկները քաղաքացիներին հստակ տալիս են դեղի անունները, տալիս են դեղատների հասցեն, որտեղից պետք է առնել այդ դեղերը, եւ բավականին թանկ գներով առնում են այդ դեղերը: Ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը, ասում է, որ դուք ապահովագրված լինեք, նախկինում 350 հազար էի կոմպենսացնում, հիմա 1 մլն 200 հազար ենք կոմպենսացնում: Բայց իրականում այն դեղերը, որոնք պետք են քաղցկեղի բուժման համար, շատ հաճախ ներառված չեն լինում, եւ հաճախ հիվանդներին դնում են խնդրի առաջ, որ իրենք դեղերը գնեն: Անգամ եթե այդ դեղերը գրանցված էլ են, այդ գումարի մեջ չի բավարարում դեղերի փոխհատուցումը կամ ընդհանրապես չի փոխհատուցվում: Հիվանդները դեղերը գնում են, էլ չասեմ, որ ճառագայթային ախտորոշման համար են վճարում, վճարում են բազմաթիվ այլ պրոցեդուրաների համար: Կոնսուլտացիաների համար էլ են վճարում: Եթե հիվանդի մոտ ուռուցքի ախտորոշում կա, ամբողջովին պետք է անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն ցուցաբերեն, սակայն այդպես չէ։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ