Այս պահին ՀՀ-ի՝ ՌԴ-ից հրաժարվելը էլ ավելի ցավոտ կլինի, քան 2018-ին․ Հայտնի տնտեսագետը ՌԴ-ի հետ կապերը խզելու հետեւանքների մասին
ՀանդիպումՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի բնակչությանը՝ առաջին հերթին տնտեսական հետևանքներով։ Վերջին շրջանում արդեն իսկ նկատվում են ազդակներ, որ աշխարհաքաղաքական լարվածությունը սկսում է անմիջականորեն անդրադառնալ բիզնես միջավայրի վրա։ Հայ գործարարները բախվում են նոր խոչընդոտների, արտահանման գործընթացները բարդանում են, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ կանգ են առնում։
Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի Ջերմուկ հանքային ջրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ռուսաստանի քննչական կոմիտեն վերսկսել է Վլադիկավկազի բնակչի մահվան գործի քննությունը, որը 2024 թվականին խմել էր Ջերմուկ հանքային ջուր։ Երկու տարի անց վերսկսված այս քննությունը հանգեցրել է զանգվածային ստուգումների, որոնք իրենց ազդեցությունն են թողել նաև հայկական այլ արտադրանքի վրա։ Մասնավորապես, ստուգումների են ենթարկվել նաև Պռոշյանի գործարանի արտադրանքները։ Այս զարգացումները հուշում են, որ առաջիկայում նման վերահսկողության տակ կարող են հայտնվել նաև այլ հայկական ապրանքներ, ինչը լուրջ հարված կհասցնի արտահանմանը։
Հարաբերությունների սրման մեկ այլ ռիսկ է Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից։ Այդ սցենարը հատկապես ծանր հետևանքներ կունենա գյուղատնտեսության համար։ Այսօր Հայաստանի արտահանման զգալի մասը ուղղվում է Ռուսաստան և հետխորհրդային այլ երկրներ, և այդ շուկաները շարունակում են մնալ կենսական նշանակության։ Եթե հայկական մրգերն ու բանջարեղենը ենթարկվեն մաքսատուրքերի, դրանք կկորցնեն մրցունակությունը, կդառնան դժվար իրացվող, իսկ գյուղացիները կհայտնվեն սոցիալական ծանր վիճակում։ Այլ խոշոր շուկաների բացակայությունը այս խնդիրը դարձնում է առավել սուր և վտանգավոր։
Բացի տնտեսական հետևանքներից, հնարավոր են նաև սոցիալական լուրջ խնդիրներ։ Ռուսաստանը կարող է սահմանափակել աշխատանքային միգրացիան՝ սահմանելով վիզային ռեժիմ կամ աշխատանքային թույլտվությունների պարտադիր պահանջ։ Այս պարագայում հազարավոր հայաստանցիներ, որոնք այսօր աշխատում են Ռուսաստանում և ապահովում իրենց ընտանիքների եկամուտը, կհայտնվեն անորոշության մեջ։ Ավելին, չի բացառվում նաև ուղիղ ավիաչվերթների սահմանափակումը, ինչը լրացուցիչ դժվարություններ կստեղծի մարդկանց տեղաշարժի համար։
«Իրավունք» թերթի հետ զրույցում «Tvyal.com» հարթակի ղեկավար, տնտեսագետ Աղասի Թավադյանը վստահեցնում է, որ ՌԴ-ի հետ տնտեսական կապերի խզումը շատ ավելի ցավտո հետեւանքներ կունենա ՀՀ-ի համար այսօր, քան 2018թ-ին․
-Ներկա իշխանությունների համար այս պահին հրաժարվելը ռուսական շուկայից շատ ավելի ցավոտ կլինի, քան 2018-ին։ Քանի որ այս յոթ տարիների ընթացքում ՀՀ արտահանումը դեպի ԵՏՄ շուկա աճել է հինգ եւ ավել անգամ, իսկ Եվրոմիություն կրճատվել է հինգ տոկոսով։ Եթե մինչեւ 2018թ․-ը ՀՀ արտահանումը հավասարաչափ բաշխված էր՝ մեկ երրորդը դեպի ԵՏՄ շուկա, մեկ երրորդը դեպի Եվրոմիություն, մնացածը դեպի այլ պետություններ, ապա այս պահին դեպի ԵՏՄ մոտավորապես 40 տոկոսն է, դեպի Եվրոմիություն ընդհանուր արտահանման տեսակարար կշիռը կրճատվել է մինչեւ 8 տոկոս։ Ասեմ նաեւ, եթե նայում ենք 2022թ․-ի 12․6 տոկոս տնտեսական աճը, որը վերջին շրջանում ամենաբարձր աճն է՝ հիմնաանում պայմանավորված է եղել ՀՀ-ի ռուսական տնտեսության ինտեգրացիայով։ Երբ սկսվեց ռուս-ուկրաինական հակամարտությունը ՌԴ-ից մեծ քանակությամբ կապիտալ եւ աշխատաուժ արտահոսեց, որի զգալի մասը՝ կապիտալի 18տոկոսը հայտնվեց ՀՀ-ում։ Ըստ ԵՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի ԵՏՄանդամ պետությունների միջեւ պետք է լինի աշխատուժի, կապիտալի, ինչպես նաեւ ապրանքների ծառայությունների ազատ տեղաշարժ, եւ հիմնականում 12․6 տոկոս տնտեսական աճը պայմանավորված էր բանկային համակարգի եւ ՏՏ ոլորտի զգալի աճով։ Այսինքն մենք հիմա Հարավ Կովկասյան պետություններից ամենալավ ՏՏ ոլորտը ունենք, որը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից մասնագետներիարտահոսքով եւ այս դինամիկան շարունակվում է։
Կրկնում եմ՝ ներկա կառավարության օրոք ՌԴ-ի հետ տնտեսական կապը այնքան է ամրապնդվել, որ այս պահին ՀՀ-ի ՌԴ-ից հրաժարվելը էլ ավելի ցավոտ կլինի, քան 2018-ին։ Այսինքն անկախ քաղաքական հայտարարություններից տնտեսությունը իրականությունը ի ցույց է դնում։ Ըստ այդմ այս պահին արված քաղաքական հայտարարությունները ոչ թե պետք է դիտարկվեն տնտեսական համատեքստում, այլ ավելի շատ նախըտրական ներքին լսարանի համար նախատեսված համատեքստում։
- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում պատմական ձեռքբերում է համարում կենսաթոշակների բարձրացումը, մատնանշելով, որ այսօր ՀՀ-ում այլեւս սոված թոշակառու չկա։ Պարոն Թավադյան, իսկապե՞ս ՀՀ-ում այդ աստիճան ապահով վիճակ է եւ աղքատության ցուցանիշները այդ աստիճան բարելավվե՞լ են։
-Որպես «Tvyal.com» հարթակի ղեկավար, կասեմ իմ հարթակում արդեն գործում է աշխատավարձի գորխիք, որտեղ մարդը ներմուծելով իր աշխատավարձի չափը կտեսնի ինքը որ դիրքում է գտնվում է ՀՀ-ում գրանցված աշխատողների ցանկում։ Այսպես, իմ կայքում հաշվարկած վերջին տվյալներով ՀՀ-ում գրանցված աշխատողների 25 տոկոսը ստանում են կեղտոտ 125 հազարից ցածր աշխատավարձ, որը մաքուրով գալիս է 86 հազար դրամ։ Այսինքն 800 հազար գրանցված աշխատողից 200 հազարը ստանում են 86 հազարից ավելի ցածր աշխատավարձ։ Եվ հիմնական տենդենց ցույց է տալիս, որ հիմնականում տնտեսական աճից շահել են
հարուստները, որոնց եկամուտները 2018-ից այս կողմ մի քանի անգամ աճել են։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝