Գնում ենք Չինաստան՝ Աշխարհի առաջնությանը․ Արայիկ Հարությունյան Փաշինյանը շնորհակալություն է հայտնում ՍԴ նախագահ Դիլանյանին Դեբեդ գետում հայտնաբերվել է կնոջ դի «Յուրաքանչյուր մարզիչ պետք է հպարտանա նման խաղացողով»․ Կիվուն՝ Հենրիխ Մխիթարյանի մասին Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխության մեկնարկը տրված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում 15 ժամ ջուր չի լինի Ռուսները հարվածել են Վիննիցայում Պորոշենկոյի Roshen գործարանին Թաթուլ Պետրոսյանի քույր​ը նոր գրառում է արել․ ինչ է ասել այս անգամ Պեսկով. Կրեմլը մերժել է 60-օրյա հրադադարի առաջարկը Ռուսական ուժերը շարունակումեն ակտիվ հարձակումը Դոբրոպոլեի հյուսիս–արեւելքում

ԿԳՄՍՆ-ը պառակտում է կինոհամայնքը՝ «սորտավորելով» կինոգործիչներին յուրայինների և ոչ ցանկալիների. հայտարարություն

Մշակութային
 
Հայկական կինոյի օրը՝ Ապրիլի 16-ը, թվում է, լավագույն առիթն էր կինոյի չինովնիկների կողմից գործող հայ կինեմատոգրաֆիստներին մեկ հարկի տակ հավաքելու, կինոոլորտի խնդիրների մասին կինո արարող մարդկանց ուղիղ խոսքը լսելու համար։ Սակայն ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրենը նախընտրեցին հավատարիմ մնալ յուրային կինոգործիչների հետ թաքուն հանդիպման ձևաչափին, որպեսզի խորհրդային պրոպագանդայի ավանդույթներով կինոհամայնքի փոքր մի հատվածին հրամցնեն հայ կինոյի հանդեպ պետության հոգածության բլեֆն ու ակնկալվող մեծ նվաճումների պատրանքը։
 
Տեղին է հիշել, որ «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչը մեկուսացվել էր նաև Հիմնադրամի կանոնակարգը մշակող աշխատանքային խմբի հավաքներից։
 
Մեզ չհրավիրելու պատճառը շատ պարզ է՝ Ֆեդերացիայի ներկայությամբ անհնար է ստել։ Ֆեդերացիայի ներկայությամբ նախարար Անդրեասյանը չէր կարող ճառել «Գումարի մասնակի վերադարձ» տապալված ծրագրի մասին, որը գովազդվում է 2023թ-ից, սակայն չի ապահովել գեթ մեկ միջազգային կինոխմբի խոշոր ներդրում Հայաստան, և կառավարությունը, դեմքը փրկելու համար դիմել է ծայրահեղ ոչ մասնագիտական մի աճպարարության՝ Cash rebate է հաստատել տեղական կինոնախագծերին։
 
Ֆեդերացիայի ներկայությամբ հիմնադրամի տնօրեն Բանուչյանը չէր համարձակվի ֆութուրիստական ուտոպիաներ հորինել «Հայֆիլմի» վերագործարկման հսկայածավալ ներդրումների մասին, երբ իր կառույցը անկարող է ապահովել անգամ Կինոյի օրենքով նախատեսված տարեկան երկու մրցույթների անցկացման պարզ գործառույթը։
 
Ի վերջո, Ֆեդերացիայի ներկայությամբ անհնար կլիներ «սղացնել» հիմնադրամի «նոր» կանոնակարգը, որտեղ խաղարկային կինոյի ֆինանսավորումը նվազեցված է երկու անգամ։
 
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը խստորեն դատապարտում է կինոյի չինովնիկների կողմից ՀՀ հարկատուների գումարներով ձևավորվող ՀՀ պետական բյուջեն իշխանական ուժի քաղաքական դրամարկղի վերածելու, կինոոլորտը պառակտելու, կինոհամայնքը հովանավորյալ և անցանկալի կինոգործիչների սեգմենտավորելու հանցավոր պրակտիկան։
 
Հայկական կինոյում ձեր տեղը գիտակցելու, ձեր դիրքի անկայունությունը հասկանալու, հովանավորյալ կինոգործիչների խոնարհման խաբուսիկությունը ընկալելու համար, նայե՛ք թե որտեղ են հիմա ձեզանից առաջ ձեր աթոռները զբաղեցրած մարդիկ, որքան չնչին է նրանց թողած հետքը հայկական կինոյում և փորձեք ազատվել հողի վրա կինոն արարող մարդկանց յուրայինների և անցանկալիների «սորտավորելու» ձեր քաղքենիական բարդույթներից։
․
«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» (ՖԱՀՖ) ՀԿ խորհուրդ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ