Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«Հրապարակ». Միլիարդների պարգեւավճարներ բաժանող Ավինյանը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք:

Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։
Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:

«Երեկ մեզ քաղաքապետարանից ասացին, որ ցուցակը դեռ չեն ստացել, խոսքը մոտ 180 մլն դրամ պարտքի մասին է։ Թվում է, թե ԴԱՀԿ-ն է պատասխանատու, բայց, մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարման տակ է եղել ԲԿ-ն։ Անհասկանալի թնջուկի մեջ ենք հայտնվել»,- ասաց Հայկանդուխտ Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը միլիարդների պարգեւավճարներ է բաժանում, բայց ընդամենը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ