Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում. Արմեն Ռուստամյան

Ներքաղաքական

Ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻ` ընդդիմությունը, անկախ ամեն ինչից, մի պարզ տրամաբանություն պետք է ընդունի. այսօր ոչ ոք առանձնաբար չի կարող հաջողել այս ընտրություններում։

— 50 տոկոսից ավել ոչ ոք չունի։ Բայց միասնական ընդդիմությունը, այո՛, կարող է ունենալ ավելին, քան` այսօրվա գործող իշխանությունները։ Եվ սա նշանակում է, որ պետք է առաջին հերթին հասնել մասնակցության տոկոսի բարձր մակարդակի։ Դա է տեղի ունենում բոլոր տեղերում։ Տեսնում եք, որտեղ որ իշխանությունը պարտվում է, պարտվում է, որովհետեւ մասնակցության բարձր տոկոս է գրանցվել։ Հունգարիան ձեզ օրինակ։ Այսինքն, եթե այստեղ էլ, ինչպես Հունգարիայում եղավ, 60 տոկոս մասնակցություն ունենանք, այս իշխանությունը վերընտրվելու տարբերակ չունի։ Բացառված է։ Խոսքն ընդդիմության մեծ շանս ունենալու մասին է։ Ընդդիմությունը պետք է աշխատի ընդհանուր ընդդիմության ձայները մեծացնելու ուղղությամբ։ Թե այդտեղ ով ինչ տոկոս կունենա, ինձ այդքան հետաքրքիր չէ։ Կարեւորը, որ բոլորը միասին ունենան ավելի շատ մանդատ, քան այսօրվա գործող իշխանությունը։ Դա հնարավոր է անել` ջանքերը համադրելով:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ